Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու ուղղությամբ աշխատանք է տանում Թուրքիայի եւ Չինաստանի հետ
Եվրամիությունը աշխատում է Թուրքիայի, Չինաստանի, Պարսից ծոցի երկրների հետ, որպեսզի նրանք աջակցեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին եւ չնպաստեն այդ սահմանափակող միջոցների շրջանցմանը, լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա մեկնաբանել է, թե որքանով են արդյունավետ ԵՄ պատժամիջոցները այն պայմաններում, երբ շատ այլ պետություններ, մասնավորապես Թուրքիան եւ Չինաստանը, չեն աջակցում դրանց։
«Այն երկրները, որոնք մեր գործընկերներն են, կարեւոր դեր են խաղում ճնշում գործադրելու հարցում, որտեղ նրանք դա անելու հնարավորություն ունեն։ Մենք աշխատում ենք Թուրքիայի, մյուս գործընկերների հետ, որոնք չեն ընդունել ԵՄ-ի պատժամիջոցները, չեն միացել դրանց։ Մենք բացատրում ենք նման պատժամիջոցների կարեւորությունը»,- Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է Ստանոն։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ողջունում է Թուրքիայի ջանքերը, որը միջնորդի դեր է ստանձնել՝ կազմակերպելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը։ «Թուրքիան այս հարցում իր դերն է խաղում որպես մեր գործընկեր եւ որպես ՆԱՏՕ-ի անդամ»,- պարզաբանել է եվրոպացի պաշտոնյան։ «Մենք աշխատում ենք նշված այլ երկրների հետ, մասնավորապես՝ Պարսից ծոցի երկրների հետ»,- հավելել է Ստանոն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը