ՀՀ ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի արձագանքում օկուպացված Շուշիում Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ միջոցառմանը
Ադրբեջանի իշխանությունները օկուպացված հայկական Շուշի քաղաքում ՄԱԿ-ի հետ գործընկերության 30-ամյակին նվիրված միջոցառում են անցկացնում։
Այս առիթով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը լրագրողներին ասել է, որ Շուշիում հանդիպման անցկացումը «մեծ քաղաքական, դիվանագիտական եւ միեւնույն ժամանակ խորհրդանշական նշանակություն ունի»։
Միջոցառմանը մասնակցում է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեեւան։ Ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են նրա ելույթից մի հատված. «Փոխվել է համագործակցության ձեւը, մենք հումանիտար աջակցություն ենք ցուցաբերել Ադրբեջանին։ Ադրբեջանը հարյուր հազարավոր ներքին տեղահանվածներով հակամարտությունից դուրս եկած երկիր էր, բայց զարգացնում էր տնտեսական եւ մարդկային կապիտալը, կրճատում աղքատությունը, գործազրկության մակարդակը։ Ադրբեջանը ներդրում է ունեցել ՄԱԿ-ում՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, Չմիավորման շարժման նախագահ, աջակցել է բազմակողմանիությանը»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։ Վլադանկա Անդրեեւան նշել է, որ ՄԱԿ-ը հաստատել է Ադրբեջանի հետ գործողությունների ծրագիրը 4 ուղղություններով. «Ադրբեջանը եւ ՄԱԿ-ը հաստատել են 2021-2025թթ․ գործողությունների ծրագիրը, նախանշվել է 4 հիմնական ուղղություն՝ ներառական զարգացում, ուժեղ ինստիտուտներ, շրջակա միջավայրի պաշտպանություն եւ կանանց մասնակցության ավելացում բոլոր ոլորտներում: Այսօր այս հանդիպումը մեզ թույլ կտա քննարկել համագործակցությունը, քննարկել այս ոլորտները»։
Մի կողմ դնենք պնդումը, թե «Ադրբեջանը հարյուր հազարավոր ներքին տեղահանվածներով հակամարտությունից դուրս եկած երկիր էր»։ Դրանով ՄԱԿ-ի ներկայացուցիչը ցույց է տվել իր ոչ կոմպետենտությունը։ Հավանաբար, նա ենթադրում է, թե հակամարտությունն ավարտված է կամ միտումնավոր խեղաթյուրում է փաստերը։ Հեղինակավոր կազմակերպության ներկայացուցչի մասնակցությունն օկուպացված քաղաքում անցկացվող միջոցառմանը օրինականացնում է օկուպացիան։ Ահա թե ինչի նկատի ունի Հաջիեւը, երբ ասում է, որ միջոցառումը «խորհրդանշական նշանակություն» ունի։
Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն լռում է՝ ոչ մի կերպ չարձագանքելով ո՛չ Շուշիում անցկացվող միջոցառմանը, ո՛չ էլ միջոցառմանը ՄԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանում պահանջել էին Բաքվից արտաքսել Ադրբեջանում ՄԱԶԾ-ի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Եկատերինա Պանիկլովային՝ հայերի հետ շփումների համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը