Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլ Վրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթել Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներ Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծը Պահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ) Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումը ԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial Times Փարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն է COP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայաստան Ռուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել է Դա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. Թրամփ

ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլՎրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթելՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ՀայաստանՌուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել էԴա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. ԹրամփՄեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըԿարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից էՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածքՀայաստանը հաստատակամ է՝ լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԼոռու մարզում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունքները. մարզպետի հաշվետվությունը (տեսանյութ)Իսպանիայում տնից վտարված 87-ամյա կինը կկարողանա վերադառնալ իր բնակարանԿապանի հետիոտնային կամուրջները զարդարվել են կենդանիների բրոնզե քանդակներով (ֆոտոշարք)Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՀայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրքՀրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառ է կողաշրջվելԳևորգ Թամամյանի թեկնածությունն արձագանք է ստացել միջազգային առողջապահական և գիտական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների կողմիցԲենիամին Նեթանյահուն չհայտարարված այց է կատարել Արաբական Միացյալ ԷմիրություններՌուսաստանն այս գիշեր բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Կիևի վրաՄենք քայլ ենք արել առաջ, բայց դրան հաջորդելու են ամենադժվար քայլերըՄիջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակինՇախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլըԼատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելուՎարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՀայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգաԽնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր ՄադյարԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքում ով է գլխավորելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԾաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել «գրեթե անհապաղ» վերադառնալ ԵՄՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՍերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգՄեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլըՔննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցերՀարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք)
Մշակույթ

Օրվա ընթերցվածք

Յոբ 9․1-10․2
Աստված շատ հզոր է
1 Հոբը պատասխանեց ու ասաց.
2 «Ճշմարտապես գիտեմ, որ դա այդպես է.
ինչպե՞ս կարող է մարդ արդար լինել Տիրոջ առաջ։
3 Եթե մեկը փորձի նրա հետ դատաստանի մեջ մտնել,
նա չի լսի նրան, որովհետև նրա մի խոսքը
հազարից մեկին չի կարող պատասխանել։
4 Աստված մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ.
այդ ո՞վ է նրա դեմ համառել ու հաջողություն գտել։
5 Նա մաշեցնում է լեռները, և չեն իմանում, որ
բարկությամբ կտապալի դրանք։
6 Նա երկնքի ներքո ամեն ինչ շարժում է հիմքերից,
և դողում են դրանց սյուները։
7 Նա հրամայում է արեգակին, ու չի ծագում,
աստղերի առաջն է փակում։
8 Նա միայնակ տարածել է երկինքը
և ծովի վրա այնպես է շրջում, ինչպես ցամաքի։
9 Նա է ստեղծել Բազմաստղն ու Գիշերաստղը, Սայլն ու հարավի աստղախումբը։
10 Նա է արարել մեծամեծ ու անքննելի, փառավոր ու հրաշակերտ բաները,
որոնց թիվ ու հաշիվ չկա։
11 Եթե ինձանից վեր բարձրանա, չեմ տեսնի,
իսկ եթե կողքովս անցնի, այդպես էլ չեմ իմանա։
12 Եթե ոչնչացնի, ո՞վ հետ կպահի նրան,
կամ ո՞վ նրան կասի՝ ի՞նչ արեցիր։
13 Նա իր բարկությունը չի շրջի,
և նրանից սարսեցին կետերը, որ երկնքի ներքո են։
14 Երանի՜ լսի ինձ և իրավացի համարի իմ խոսքերը։
15 Եթե արդար լինեմ, ու ինձ չլսի,
նրա դատաստանն եմ աղերսելու։
16 Իսկ եթե աղաղակեմ իրեն, ու լսի,
կարո՞ղ եմ հավատալ, որ լսել է ինձ։
17 Փոթորիկով չի՞ ոչնչացնելու ինձ.
բազում են հարվածները, որ զուր տեղը հասցրել է ինձ.
18 ինձ հանգիստ էլ չի տալիս,
դառնությամբ է լցրել ինձ.
19 քանի որ հզոր է, բռնանում է։
Եվ ո՞վ է նա, որ նրա դատաստանին հակառակ կանգնի։
20 Եթե արդար էլ լինեմ,
բերանս ամբարիշտ կդառնա,
անարատ լինեմ, կամակոր կդիտվեմ։
21 Իսկ եթե հոգով ամբարշտացել եմ, չգիտեմ.
գիտեմ միայն, որ կյանքս խլում են ինձանից։
22 Դրա համար եմ ասել. “Բարկությունը կործանում է մեծին ու հզորին”։
23 Չարերը սաստիկ մահով են կորչելու.
արդարներն էլ ծաղրի են ենթարկվում,
24 քանի որ մատնվում են ամբարիշտի ձեռքը։
Նա փակել է դատավորների աչքերը.
եթե նա չէ այդ անողը, ապա ո՞վ է։
25 Սակայն սուրհանդակից էլ արագ անցավ իմ կյանքը.
փախավ այն ու չերևաց։
26 Կգտնվի՞ հետքը նավերի ճանապարհի,
կամ թռչող՝ կեր փնտրող արծվի։
27 Եթե ասեմ, որ պիտի խոսեմ, կմոռանամ,
երեսս գետին խոնարհած՝ պիտի հեծեծեմ։
28 Դողում եմ մարմնիս բոլոր անդամներով,
քանզի գիտեմ, որ ինձ անմեղ չես համարելու։
29 Եթե ամբարշտություն էի անում, ինչո՞ւ չմեռա։
30 Եթե ձյունով իսկ լվացվեի ու ձեռքերս էլ մաքուր սրբեի,
31 դարձյալ սաստիկ աղտեղությամբ կներկեիր ինձ՝
պատմուճանս իմ աչքերին զազրելի դարձնելով.
32 քանզի դու մարդ չես ինձ նման, որի հետ ես դատ անեի,
և որպես հավասար դատաստանի գայինք։
33 Ո՜ւր է թե մի միջնորդ լիներ,
հանդիմաներ ու լսեր մեր երկուսին։
34 Նա ինձանից անպայման կհեռացներ գավազանը,
և դրա ահն ինձ չէր սարսափեցնի.
35 էլ չէի վախենա, այլ կխոսեի.
բայց գիտեմ, որ այդպես չէ.
որ ինքս մենակ եմ տանջվում»։
Աստված մարդուն ստեղծել է կործանելո՞ւ համար
1 «Հեծեծելով նրան կհասցնեմ իմ խոսքերը.
կխոսեմ թախծած իմ հոգու դառնությամբ։
2 Ու կասեմ. “Տե՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ ամբարիշտ լինեմ”.
և ինչո՞ւ դատեցիր այսպես ինձ։