Ռուսաստանի միլիարդատերերը փետրվարի 24-ին միագումար կորցրել են 39 միլիարդ դոլար
Ռուսաստանի միլիարդատերերը հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, շուկայի փլուզումից հետո միագումար կորցրել են 39 միլիարդ դոլար. ամենից շատ կրճատվել է «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովի կարողությունը: Այդ մասին հաղորդել է Forbes-ը:
Բաժնետոմսերի ռուսական շուկան հինգշաբթի օրը 33,28 տոկոսով անկում է արձանագրել հիմնական սակարկությունների արդյունքներով: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն անցկացնել Ուկրաինայի ապառազմականացման նպատակով:
Դրա հետ կապված ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի խոշորագույն բանկերի եւ կազմակերպությունների նկատմամբ: Ինչպես նշում է հրատարակությունը, ընդամենը փետրվարի 16-ից ի վեր Ռուսաստանի միլիարդատերերն աղքատացել են 90 միլիարդ դոլարով:
Հինգշաբթի օրվա արդյունքներով՝ առավել մեծ կորուստներն ունեցել է Վագիտ Ալեքպերովը. նրա կարողությունը կրճատվել է 3,8 միլիարդ դոլարով կամ 15,4 տոկոսով: «Սեւերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի կարողությունը նվազել է 3,3 միլիարդ դոլարով (11,3 տոկոս), իսկ Սուլեյման Քերիմովը, որի ընտանիքը վերահսկում է «Պոլյուս» ընկերությունը, կորցրել է 2,6 միլիարդ դոլար (18,2 տոկոս):
Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը հինգշաբթի օրն աղքատացել է 2,5 միլիարդ դոլարով կամ 8,3 տոկոսով: Տոկոսային հարաբերությամբ ամենաշատը կորցրել է TCS Group-ի հիմնադիր Օլեգ Տինկովը. նրա կարողությունը կրճատվել է 2 միլիարդ դոլարով, այսինքն՝ 52,2 տոկոսով: «Նորնիկել»-ի հիմնական սեփականատերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, աղքատացել է 1,9 միլիարդ դոլարով կամ 7 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...