Մերձավոր Արևելքի գերշիկացած այժմյան մթնոլորտում Հայաստանն ունի թերևս ամենակարևոր մրցակցային առավելությունը
Իրաքի Քրդստանի տարածաշրջանում անկախության հանրաքվեով սկիզբ դրվելիք գործընթացը, բացի այլ խնդիրներից, լրացուցիչ և լրջագույն խոչընդոտ է ստեղծելու նաև դեպի Սիրիայի միջերկրածովյան Լաթաքիա նավահանգիստ իրանական ելքի համար:
Բանն այն է, որ չնայած այդ մասին շատ չի խոսվում, սակայն Իրանում հեռագնա ծրագիր կա ներիրանական երկաթուղին հասցնելու մինչև իրան-իրաքյան Խոսրավի սահմանային անցակետ, որտեղից այն պետք է շարունակվի դեպի Խանաղին, Բաղդադ, Մոսուլ (Իրաք), Ղամշլի, Դեյր ալ-Զոր, Ռակկա, Հալեպ, Լաթաքիա (Սիրիա)՝ այսպիսով Իրաքի և Սիրիայի տարածքներով Իրանի համար տրանսպորտային միջանցք ապահովելով դեպի Միջերկրական ծով և Եվրոպա: Ենթադրվում է, որ միջանցքն ունենալու է նաև էներգետիկ բաղադրիչ՝ իրանական էներգակիրները եվրոպական շուկաներ հասցնելու հեռանկարով:
Բազմաթիվ այլ բաղկացուցիչներից բացի, Իրանի գործողությունները Սիրիայի և Իրաքի տարածքում, ըստ էության, միտված են նաև նման հեռագնա ծրագրի ապահով իրականացմանը և տեղավորվում են դրա տրամաբանության շրջանակներում:
Ակնհայտ է սակայն, որ Քրդստանում անկախ պետության ստեղծումը, որը բացեիբաց հավակնում է նաև Մոսուլին ու դե ֆակտո քրդական վերահսկողության տակ գտնվող Խանաղինին և ամենայն հավանականությամբ հովանավորվելու է Իրանի ախոյան Իսրայելի և Սաուդյան Արաբիայի կողմից, կարող է ի դերև հանել այս ուղղությամբ իրանական հեռահար տրանսպորտային և էներգետիկ ծրագրերը, հետևաբար նոր զարգացումների խորապատկերին դեպի Սև ծով և Եվրոպա իրանական ելքի «հայկական ուղղությունն» ունի բոլոր շանսերը Թեհրանի համար դառնալու ինչ-որ առումով նույնիսկ կենսական նշանակության:
Մերձավոր Արևելքի գերշիկացած այժմյան մթնոլորտում, որտեղ քրդական գործոնը կարող է հավելյալ պայթուցիչ դառնալ, Հայաստանն ունի թերևս ամենակարևոր մրցակցային առավելությունը՝ անվտանգ և վստահելի պետություն լինելու հանգամանքը՝ հաղթաթուղթ, որը մենք կարող ենք և պետք է օգտագործենք լիուլի:
#տարածաշրջան #Հայաստան #Իրան #Քրդստան
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...