ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Իրանի միջուկային գործարքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Իրանի միջուկային գործարքը՝ զգուշացնելով, որ միայն ոչ մեծ պատուհան կա 2015 թվականի Իրանի միջուկային գործարքը փրկելու համար (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր - խմբ.), հաղորդում է Reuters-ը։
Բլինքենը լրագրողներին ասել է, որ գործարքը օրինակ է այն բանի, թե ինչպես Մոսկվան եւ Վաշինգտոնը կարող են համագործակցել անվտանգության հարցերի շուրջ՝ կոչ անելով Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունն ու հարաբերություններն Իրանի հետ՝ Թեհրանում հրատապության զգացում սերմանելու համար:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ դեռեւս չկա հնարավորություն համաձայնությանը վերադառնալու համար, սակայն զգուշացրել է, որ «Թեհրանի շարունակական միջուկային հաջողությունները կխանգարեն համաձայնությանը վերադառնալուն, եթե նոր պակտի չհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում»:
«Իրանի հետ ԳՀՀԾ-ի պարտավորություններին փոխադարձ վերադառնալու շուրջ բանակցությունները հասել են վճռորոշ կետի։ Եթե գործարքի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի առաջիկա շաբաթների ընթացքում, Իրանի միջուկային հաջողությունները անհնարին կդարձնեն վերադարձը գործարքին: Բայց հիմա դեռ ոչ մեծ պատուհան կա այս բանակցությունների հաջող ավարտի եւ բոլոր կողմերի մնացած խնդիրների լուծման համար»,- ասել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը