Չենք բավարարվում պաշտոնանկությամբ
Yerevan.Today-ի գլխավոր Խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանի տեղեկություններով, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը, որը վայր է դրել պատգամավորական մանդատը, նշանակվելու է Արագածոտնի մարզպետ։
Նա այդ պաշտոնում փոխարինելու է Ռազմիկ Պետրոսյանին։ Yerevan.Today-ը մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 2-ին բացահայտել էր, որ Ռազմիկ Պետրոսյանը Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով։ Դիմեցինք դատախազություն, դիմեցինք կառավարություն, անգամ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարցը բարձրացրեց կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Կառավարությունը չունեցավ էդքան ինքնասիրություն, համարձակություն ու շնորհք, որ գլուխը կախ ընդուներ փաստը, հեռացներ մարզպետին ու իրավական գնահատական տար կատարվածին։
Ու հիմա աղմուկը համարվում են անցած և սղացնում են պաշտոնանկությունը։ Թեև մենք հասանք հանցագործության արդյունքում պաշտոնի նշանակվածի ազատմանը, սակայն չենք բավարարվում այս պաշտոնանկությամբ։
Մենք այս թեման անընդհատ շրջանառելու ենք, եթե կուզեք՝ շահարկելու ենք, մինչև որ օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրեն Ռազմիկ Պետրոսյանն ու նրան նշանակողները։ Ի վերջո, մարդը նստած է եղել մեր՝ հարկատուներիս ուսերին, քամել է պետական բյուջեն, տիրապետել է կարևոր տեղեկությունների, պետական գաղտնիքների, կայացրել է որոշումներ՝ չունենալով դրա իրավունքը։
Ովքե՞ր են պատասխանատուները, մեղավորները, Ռազմիկ Պետրոսյանի կեղծ դիպլոմի մասով ի՞նչ գործ է քննվում, քննվո՞ւմ է, թե՞ ոչ, այդ ամենը բացահայտվելու է, որովհետև միայն այդ դեպքում կկանխվեն նոր կադրային աղետները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը