Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Բիզնես

Նոր տարի, նոր թանկացումներ․ ի՞նչ է փոխվել քաղաքացիների համար հունվարի 1-ից

Հարկային ու մաքսային դրույքաչափերի փոփոխություններ

Եկամտահարկ

Հունվարի 1-ից հարկային օրենսդրության նոր կարգավորումներ են ուժի մեջ մտել, որոնք ազդեցություն են ունենալու քաղաքացիների սոցիալական իրավիճակի վրա։

Մասնավորապես, աշխատող քաղաքացիների աշխատավարձից գանձվող եկամտային հարկի դրույքաչափը կնվազի 1 տոկոսային կետով՝ 22%-ի փոխարեն դառնալով 21%։ Սա նախատեսված էր Հարկային օրենսգրքի՝ 2019թ․ հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխություններով, որով մեկնարկեց եկամտահարկի համահարթեցումը, որպեսզի աշխատող բոլոր քաղաքացիները հարկվեն հավասար դրույքաչափով։ Ըստ օրենսդրական գործող կարգավորման՝ 2023թ․ հունվարի 1-ից եկամտահարկի դրույքաչափը կնվազի եւս մեկ տոկոսային կետով, եւ կսահմանվի համահարթեցված վերջնական դրույքաչափը՝ 20%:

Սոցիալական վճար

Հունվարի 1-ից, սակայն, փոխվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն աշխատավարձից վճարվող սոցիալական վճարի դրույքաչափը։ Եթե 2021թ․ հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ ամսական մինչեւ 500 000 դրամ աշխատավարձ ստացողները կուտակային կենսաթոշակի համար վճարում էին 3․5%, իսկ 500 000 դրամից ավելի ստացողները՝ 10 %-ի և 32500 դրամի տարբերության չափով, ապա 2022թ․ հունվարի 1-ից վճարելու են ավելի շատ՝ մինչեւ 500 000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 4․5%-ի, դրանից ավելի դեպքում՝ 10 %-ի ու 27500 դրամի տարբերության չափով։ Կուտակային վճարը, 2020թ․ դրությամբ, աշխատավարձի 10 տոկոսի չափով էր, որից 2,5 տոկոսը վճարում էր քաղաքացին, իսկ 7,5 տոկոսը՝ պետությունը: Այս տոկոսային հարաբերակցությունը սկսեց փոխվել 2021 թ-ի սկզբից, երբ անհատի մասնաբաժինն ավելացավ՝ դառնալով 3,5 տոկոս։ Այս տարվա հունվարի 1-ից քաղաքացիների աշխատավարձից կուտակային կենսաթոշակի համար գանձվելու է 4,5 տոկոսը։ Եկող տարվանից քաղաքացու եւ պետության մասնաբաժինները կուտակային բաղադրիչում հավասարվելու են՝ դառնալով 5-ական տոկոս։

Դրոշմանիշային վճար

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար փոխանցվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը նույնն են մնալու։

Ֆիզիկական անձանց դեպքում գործելու են հետեւյալ դրույքաչափերը․

Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1500 դրամ

100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ

200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ

500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ

1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ

Անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների դեպքում գործում են այս դրույքաչափերը․

Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում ՝ 18 000 դրամ

1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 36 000 դրամ

2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 66 000 դրամ

6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 102 000 դրամ

12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 180 000 դրամ:

Ակցիզային հարկ

Հունվարի 1-ից բարձրանալու են մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչը հանգեցնելու է դրանց վերջնական գների թանկացմանը։

Մասնավորապես․

Էթիլային սպիրտ (100 %-ոց)․ 1 լիտրը` 1020 դրամով (3380-ից կդառնա 4400 դրամ),

Սպիրտային խմիչքներ․ 1 լիտրը` 610 դրամով (2030-ից 2640 դրամ),

Ծխախոտ` 1000 հատը․1 660 դրամով (11070-ից 12730 դրամ)։

Որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկը հաշվարկվում է հարկի հաշվարկման գործակցի կիրառմամբ, որն այս հունվարի 1-ից ավելացել է 0.03-ով՝ 1.03-ից դառնալով 1.06։

Ներմուծման մաքսատուրքեր

Բարձրանալու են նաեւ մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը։ Հայաստանը, 2014 թ-ին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև միասնական մաքսային սակագներին, բայց տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցվեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվեց 2020 թ-ին, երբ հունվարի 1-ից մաքսատուրքերը բարձրացան մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Մաքսատուրքերը, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի համաձայն, աճել են նաեւ 2021թ-ին, իսկ 2022թ․ հունվարի 1-ից ամբողջությամբ անցում է կատարվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերին՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրների ներմուծվող ապրանքների պարագայում։

Այսպես, եթե տավարի սառեցված մսի ներմուծման մաքսային դրույքաչափը 2019թ․ 12.5% էր, ապա 2020թ․ այն աճել էր 2․5 տոկոսային կետով՝ հասնելով 15%-ի, 2021թ․ ավելի էր աճել՝ դառնալով 25%, իսկ այս տարվա հունվարի 1-ից արդեն աճել է եւս 25%-ով։ Նույն տրամաբանությամբ այս տարեսկզբից ներմուծվող ընտանեկան թռչքնի մսի մաքսատուրքն աճել է 30%-ով, բրնձինն ու մարգարինինը` 2%-ով, կարտոֆիլի սերմացուն եւ լոբու սերմը՝ 1%-ով։ Աճելու են նաեւ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մաքսատուրքերը՝ 1-5%-ի սահմաններում, արծաթի մաքսատուրքը՝ 5%-ով, ոսկունը` 3-6%-ով։

Այս եւ այլ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերի՝ որոշ դեպքերում զգալի բարձրացման պատճառով դրանց՝ Հայաստանում վաճառիք վերջնական արժեքը բարձրանալու է։

Ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագներ

Թանկանացել են նաեւ կոմունալ ծառայությունները․ խմելու ջուրը հունվարի 1-ից արդեն իսկ թանկացել է 20.47 դրամով` 180 դրամից դառնալով 200.47 դրամ սովորական սպառողների համար․ սոցիալապես անապահով անձանց համար սակագինը մնացել է անփոփոխ։

Փետրվարից մեկից թանկանալու է նաեւ էլեկտրական հոսանքը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2021թ․ դեկտեմբերի 29-ի որոշման համաձայն՝ ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն՝ 36.48 դրամ: Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ: Իսկ 400 կՎտժ-ից ավել սպառում ունեցողների համար ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն կդառնա 53.48 դրամ, գիշերային սակագինը՝ գործող 37.98 դրամի փոխարեն՝ 43.48 դրամ: Հոսանքի գինը նույնը կմնա սոցիապես անապահով խավերի համար։ Բնակիչների համար այժմ գործում է ցերեկային 45, գիշերային 35 դրամ սակագինը։

Հոսանքի թանկացման հիմնական պատճառներից են ատոմակայանի արդիականացման համար վերցված 270 միլիոն դոլարի վարկային բեռն ու ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված պարտավորությունները։ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ դեռեւս 02.12.2013թ. ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը եւ համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլեւ կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։

Առաջացած խնդրի շուրջ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ շուրջ 2 տարի տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարվա ընթացքում՝ սկսած 01.02.2022թ․-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ Միեւնույն ժամանակ, նշված պայմանավորվածությունների շրջանակում հնարավորություն է ստեղծվում առաջիկա 10 տարիների ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում 165 ԱՄՆ դոլար/հազար խմ (գնի փոփոխություն տեղի է ունենում փաստացի կալորիականության հաշվառման մեխանիզմի ներդրման արդյունքում)։ Այսինքն, ներմուծվող գազի գինը սահմանին նույնն է մնալու, բայց կալորիականությամբ հաշվարկման արդյունքում կարող է այն թանկանալ վերջնական սպառողների համար։

Ուժի մեջ են մտնում ծխելն արգելող օրենսդրական կարգավորումները

Դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ հունվարի 1-ից արդեն արգելված է ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտանային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում։

Նաև արգելված է վերոնշյալ որևէ արտադրանքի իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:

Իսկ այս տարվա մարտի 15-ից հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը կարգելվի։