Տոնոյան Դավիթը չէր հավատում, որ անհայրենիք Նիկոլը 44-օրյա դժոխքը բարդելու է իր վրա․ Աննա Մկրտչյան
Տոնոյան Դավիթն ամիսներ շարունակ չէր հավատում, որ անհայրենիք Նիկոլը 44-օրյա դժոխքը բարդելու է իր վրա:
Չէր հավատում ոչ թե պատերազմական գործողությունների հետևանքները տեսնելով, այլ չէր հավատում, որովհետև Հայաստանում կազմակերպված իշխանազավթմանը մասնակցային օժանդակություն էր դրսևորել, ինչն էլ անձեռնմխելիության յուրատիպ զգացողություն էր տվել:
Սակայն, անհայրենիք Նիկոլն ամեն անգամ ապացուցում է, որ իրեն հանցակցելը միայն «օգտագործել ու շպրտել» տրամաբանության մեջ է:
Դավիթը լավ չի հասկանում, որ եթե բանակը Նիկոլի համար դարձրեց «կլուբնիկ» համտեսելու տաղավար, ապա իրեն էլ կդարձնեն ցուցանմուշ 44-օրյա իրականության վերջնական կոծկման համար:
Իսկ Դավիթի բոլոր քայլերը, ներառյալ վերջին հարցուպատասխանն անգամ կամքի նշույլներ չեն արտացոլում: Վերջինս անհայրենիքին ասում է, արագ կարգավորի հարցերս, թե չէ կարող եմ ասել, որ բանակի «կլուբնիկը» այդքան էլ համեղ չէր: Միաժամանակ տեղ թողնելով, թե միշտ էլ կարող է ասածներին ավելացնել «մեր վարչապետը տեղյակ չի» հիմարությունը: Իսկ իրականությունն այն է, որ ոնց իր ժամանակ էր ամեն ինչից տեղյակ, այնպես էլ հիմա:
Նոր պատերազմ, նոր տարածքներն էլ, ոչ այլ ինչ էր, քան Արցախը Հայաստան է և վերջ, սկսում ենք զրոյական կետից, յոթ նոր սկզբունքներ, օպերատիվ կապ Ալիևի հետ, վերելակային պայմանավորվածություններ և նմանատիպ այլ հայտարարությունները, որոնք միայն նպատակ ունեին կազմակերպելու Արցախի հանձնումը:
Իսկ էս նկարը նաև քո պատկերն ա: Բարոյալքված, զինվորական հագուստով մարդիկ պարում են իրենց հայրենիքն ու հայրենակիցներին կործանած դավաճան տականքի հետ:
Հ.Գ. Ալկոհոլը վնասակար է առողջությանը, իսկ Նիկոլի հետ օգտագործածը` կործանարար:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...