Կարմիր գծերը
Վերջին օրերին, կապված միջազգային իրավիճակի լարվածության հետ, շատ երկրների ղեկավարներ խոսում են «կարմիր գծերի» մասին, միմյանց վերջնագրեր ներկայացնում։
Այո՛, ամեն պետություն, ժողովուրդ ունի իր «կարմիր գծերը»։ Իմ սփյուռքահայ բարեկամներց մեկը, ով եղել է անվտանգության, տնտեսակական հարցերով խորհրդատու, փորձագետ տարբեր , ժողովրդական կոչվողներից մինչև ամենաբռնապետական պետությունների կառավարությունների, ղեկավարների համար, մեր զրույցներից մեկի ժամանակ, հետևյալ միտքն ասաց․ « Ծանոթ եմ եղել և մտերիմ հարաբերությունների մեջ շատ երկրների ղեկավարների հետ (պետությունների անունները չեմ նշում, քանի որ բոլորին չեմ հիշում Ա․Ի․ )։ Երկրների մեծ մասն, իրենց ղեկավարների հետ խրված են եղել աննկարագրելի կոռուպցիայի մեջ, բայց և՛ ղեկավարները և՛ այդ երկրի ժողովուրդներն ունեցել են «կարմիր գծեր»։ Այդ «կարմիր գծերը» եղել են երկրի անվտագության հարցերը, պետության սահմանները, ամեն մի թիզ հողը։ Կարծես մենք չունենք այդ «կարմիր գծերը»։
Իսկապես,անկախության այս ավելի քան 30 տարիների ընթացքում, մենք ունեցե՞լ ենք , արդյոք, մեր «կարմիր գծերը»։ Երկար ժամանակ ինձ թվում էր, որ այդ «կարմիր գիծը» Արցախն է։Համոզված էի, որ Հայաստանի այն ղեկավարը, որը կփորձի հատել այդ «կարմիր գիծը» , կարժանանա ժողովրդի պարսավանքին և կհեռացվի։Պարզվեց՝ ոչ, ավելին, «կարմիր գիծ» անցնել չէ նաև Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնումը, մեր պատմության ուրացումը, և այսպես շարունակ, մինչև պետականության անկումը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը