Հայաստանի շահերը ներկայացնելու է ոմն Ռուբինյան, ով չունի որևէ դիվանագիտական ու բանակցային փորձ
Առաջիկա շաբաթներին և ամիսներին սպասվում են Թուրքիայի հետ արագ և ինտենսիվ բանակցություններ, որոնցում հայկական շահ չկա և կան բացառապես թուրքական կողմի նախապայմանները, որոնք հանգեցնելու են նոր կապիտուլիացիայի ու զիջումների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Օրեր առաջ նշանակվել է Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի հիմնական բանագնացը՝ պրոֆեսիոնալ դիվանագետ, թուրքական շահի գիտակ, Հայոց ցեղասպանության մերժման և հակահայկական տարբեր նախաձեռնությունների համակարգմամբ հայտնի դեսպան Սերդար Քըլըչը։ Այսօր հայտնի դարձավ, որ ծանրաքաշ ու իր գաղափարական կողմնորոշմամբ հակահայ այս դիվանագետի հետ նույն սեղանի շուրջ նստելու և Հայաստանի շահերը ներկայացնելու է ոմն Ռ. Ռուբինյան, ով չունի որևէ դիվանագիտական ու բանակցային փորձ, ինչպես նաև համապատսխան կրթություն։
Հայաստանի և հայության համար անկյունաքարային այս բանակցություններում, որոնք կարող են վճռել մեր պետականության գոյության հարցը, ՀՀ-ում գործող դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատասխանատու է կարգել հնարավոր ամենաթույլ կերպարին և որևէ կերպ չի ընդդիմացել թուրքական բանագնացի ընտրությանը։ Սա, ցավոք, ոչ թե ուղղակի կադրային սխալ է, այլ հերթական զիջումն ու պարտությունը Թուրքիային և Ադրբեջանին, որոնք, հետևողականորեն օգտվելով Հայաստանում հաստատված խմբավորման գոյությունից, մեծացնում են ճնշումը մեզ վրա։ Հիշեցնեմ, որ նույն անձին որպես խորհրդական-փորձագետ է կարգվել Հայաստանում թուրք-ադրբեջանական թեզերի ակնառու տարածող Ժ. Լիպարիտյան անունով մի պսևդո-գիտնական։
Առաջիկա շաբաթներին և ամիսներին սպասվում են Թուրքիայի հետ արագ և ինտենսիվ բանակցություններ, որոնցում հայկական շահ չկա և կան բացառապես թուրքական կողմի նախապայմանները, որոնք հանգեցնելու են նոր կապիտուլիացիայի ու զիջումների։ Շուտով նաև ազգային ցանկացած արժեք կխմբագրվի, որպեսզի հանկարծ «չնեղացնենք» թուրքերին։
Դրանից խուսափելու միակ ձևը ապազգային իշխանությունից ազատվելն է»,- գրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը