Իսկ ինչո՞ւ է իշխանությունը որոշել առաջադրել հենց Քրիստինեի թեկնածությունը. Ստիպված
Իշխանության ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանն այսօր պնդել է, որ ունի հեղինակություն և որպես հիմնավորում նշել է «Վենետիկյան» կոչվող սկզբունքների «հեղինակություն» բնորոշմանը տված 4 հիմնական ստանդարտները: Դրանք են՝
1) բարձր բարոյականություն
2) մասնագիտական գործունեություն
3) մասնագիտական կրթություն
4) բարեվարքություն:
Քրիստինեն կին է, ուստի չեմ խոսի նրա «բարձր բարոյականություն» ստանդարտի մասին, քանի որ երբեք ճիշտ չեմ համարել, երբ տղամարդը քննարկում է կնոջ բարոյականությունը: Սա անկախ նրանից, թե ինչ եմ տեսել ու ինչ գիտեմ:
Այսպիսով, սկսեմ մասնագիտական կրթությունից: Քրիստինեն չունի իրավաբանի կրթություն: Նա ընդամենը ավարտել է Հյուսիսային համալսարանի 2 տարվա իրավաբանական անհասկանալի մի կուրս և իբր ստացել է բակալավրի որակավորում:
Բոլոր նրանք, ովքեր իրականում ունեն իրավաբանի կրթություն և առնվազն բակալավրի որակավորում, չգիտեն ու չեն հասկանում, թե ինչպես պիտի 2 տարում կարողանաս իրավաբանի կրթություն ատանաս: Մասնավոր ԲՈՒՀ է, գուցե ունեցել է հնարավորություն ընդամենը 2 տարվա կուրսեր ավարտողին բակալավրի դիպլոմ նվիրելու, բայց հաստատապես պնդում եմ, որ իրավաբան չի կարողացել պատրաստել:
Մասնագիտական գործունեությունը.
Քրիստինեն չունենալով իրավաբանի կրթություն՝ սկսել է աշխատել ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ: Հետո ատանալով 2 տարվա կուրսերն ավարտելու թուղթը (ինքը երևի դրան դիպլոմ կասի) շարունակել է նույն աշխատակազմում աշխատել իրավաբանության հետ գրեթե կապ չունեցող պաշտոններում:
Իրավաբանի մասնագիտական գործունեությամբ նա չի զբաղվել անգամ Արդարադատության նախարարությունում, որտեղ հայտնվեց բացառապես Արփինե Հովհաննիսյանի շնորհիվ:
Բարեվարքության մասին.
Նրա անբարեվարքության ակնհայտ օրինակ էր ԱԺ-ում վերջին շփումը լրագրողների հետ: Բայց բարեվարքության բացակայության մասին շատ չեմ խոսի, քանի որ բնույթով շատ նման է կնոջ բարոյականությանը:
Իսկ ինչո՞ւ է իշխանությունը որոշել առաջադրել հենց Քրիստինեի թեկնածությունը: Ստիպված: Բանն այն է, որ Քրիստինեից առաջ այդ պաշտոնում իշխանության կողմից առաջադրման առաջարկները մերժել են բոլոր այն իրավաբանները, որոնք ունեն լայն ճանաչում, բարձր հեղինակություն և մասնագիտական արժանապատվություն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը