Ձեզ հարկատուները չեն վճարում, որ որոշեք՝ ով է լրագրող, ով՝ ոչ, պատասխանե՛ք, երբ հարց են տալիս. Խամոյանը՝ Պապիկյանին
Ռազմական փորձագետները դեռ չեն կարողանում հաշտվել մտքի հետ, թե ինչպես Սուրեն Պապիկյանը կարող էր պատերազմող երկրում դառնալ պաշտպանության նախարար, բայց հայոց ճակատագրի հեգնանքով հա՛մ նախարար է, հա՛մ էլ գնահատական է տալիս իր՝ հասկանալու ընդունակությունից թեև չբխող, բայց պաշտոնից բխող գործունեության վերաբերյալ հարց տվող լրագրողներին, որոշում՝ նրանք լրագրող են, թե՝ ոչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ԵՊՀ-ում այսօր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից լրագրողների հարցերին չպատասխանելուն եւ որակումներ տալուն:
«Լրագրողները հարց են տալիս Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ իր ուղիղ կապից, որակում է էժան հարց, հարց են տալիս Արցախում ու Հայաստանում ծառայող սպաների աշխատավարձի տարբերությունից, կրկին անտեսում է։ 100 թիկնապահի ուղեկցությամբ է քայլում, նրանք էլ հրում են հարց տվողներին, որովհետեւ ասելիք չունի, չի տիրապետում, բայց լավ՝ տղամարդկություն էլ չկա՞։ Ձեզ չե՞ն սովորեցրել, որ կնոջը հրողին նկատողություն են անում, ամոթանք են տալիս, ոչ թե ձեզ պես․․․
Պարոն Պապիկյան, ձեզ հարկատուները չեն վճարում, որ դուք որոշեք, թե ով է լրագրող, ով՝ ոչ, չեն վճարում, որ թիկնազորներով վազեք հերթական սորոսականին պաշտոն տալու, ձեզ վճարում են, որ աշխատեք ի բարօրություն մեր պետության, իսկ երբ ձեր կոնկրետ պաշտոնեական գործունեության վերաբերյալ հարցեր են տալիս, կանգնեք ու պատասխանեք՝ առանց մարդկանց հիմարացնելու ու ականջներից լապշա կախելու։
Հսկայական թիկնազորո՞վ եք գնում մայր բուհ, վաղը էդ պաշտոնը չի լինելու, չի լինելու թիկնազորը, միայնակ եք փողոց դուրս գալու, կախարդանքից հետո կառքը դդում է դառնալու, ու պատկերացնո՞ւմ եք, փողոցում հանդիպեք լրագրող Սյուզի Բադոյանին․ կողքներդ ավազ չեղավ, գլուխը ո՞ւր եք մտցնելու։ Իրենք ձեր չեղած իշխանության ավարտից հետո էլի հանրության համար իրենց կարևոր գործն են անելու, իսկ ո՞ւր կլինեք դուք և ո՞վ կլինեք դուք, վստահ եմ ինքներդ էլ չեք պատկերացնում»,- գրել է Խամոյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...