Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջում են Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկել
Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջում են կարգապահական վարույթ հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է պաշտպան Էմին Խաչատրյանը։
«Նախկինում տեղեկացրել էինք, որ 15․11․2021թ․ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը՝ առանց պաշտպանական կողմին պատշաճ ծանուցելու և պաշտպանական կողմի բացակայությամբ հրատապ դատական նիստ էր անցկացրել՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի դեմ դատախազի Վերաքննիչ բողոքը քննության առնելու համար և բեկանել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14․10․2021թ․-ի որոշումը։
Տեղեկացնում ենք, որ այսօր համապատասխան միջնորդություններ ենք ներկայացրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով և ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ։ Բողոք ենք ներկայացրել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու վերաբերյալ։
Իմ փաստաբանական գործունեության ընթացքում երբևէ նման նախաձեռնությամբ հանդես չեմ եկել, սակայն սա այն դեպքն է, երբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կայացված նման ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը, խախտվել են մեր պաշտպանյալի մի շարք հիմնարար իրավունքներ, ինչպես նաև, վերը նշված որոշմամբ, խախտվել են քրեական իրավունքի և դատավարության կարևորագույն սկզբունքները։
Ինչպես Արթուր Սարգսյանի պաշտպաններ, այնպես էլ որպես ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ, մեզ համար անընդունելի է դատավորի նման գործելակերպը։
Վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարն իր տարբեր ելույթներում շատ է խոսել անարդար և արդարադատություն չիրականացնող դատավորներին վեթինգի ենթարկելու մասին։ Ըստ իս, այս միջնորդությունը լավ առիթ է, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարն ապացուցի իր խոսքերի անկեղծությունը»,- գրել է Խաչատրյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...