Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներին Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային փոխգործակցությանն այլընտրանք չկա․ Գալուզին ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը․ Ռուբիո ՔՊ–ն հրապարակեց քվեարկության արդյունքները. Հայտնի են հաջողակ 50 անձանց անունները Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ Փաշինյան Անչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետը Վրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասին Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված)

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներինԱմփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքներըՁմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքըՄեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար․ ՊապոյանՎրաստանը մայիսի 8-ը հայտարարել է Գինու ազգային օրՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստըԻսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափի հողերի գրանցման գործընթացըՋոնաթան Փաուելը դիտարկում է մինչև տարեվերջ հրաժարական տալու հնարավորությունըՀամոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային փոխգործակցությանն այլընտրանք չկա․ ԳալուզինՎարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջՈր կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում Մեծ Բրիտանիան նախատեսում է ամռանն արգելել սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր երեխաների համարԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը․ Ռուբիո«Մոլորակը առանց աղբի և թափոնի»Բնակարանային գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններինՔիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որոնց անունները հանդիպում են Էփշթեյնի ֆայլերումՔաղաքապետը փոսալցման աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ է տվելՄեդվեդևը բացատրել է, թե որքան կապրի Զելենսկին՝ Պուտինի մասին իր խոսքերից հետոՄեծ Պահք. Օր 1Ավազի մաքրման աշխատանքներում խնդիր ունենք. քաղաքապետը հանձնարարական է տվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումԵթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը, Իրանը պատրաստ կլինի փոխզիջումների. ԱԳ փոխնախարարՀայ գեղասահորդները պայքարը կշարունակեն փետրվարի 16-ինՈւկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը ձերբակալվել է երկրից հեռանալու փորձի ժամանակՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն Ռուսաստանը գերտերություն չէ, նրա առավելագույն պահանջները չեն կարող բավարարվել բանակցություններում․ Կայա ԿալլասՊատրիարք Կիրիլն արգելել է ռուսներին աղոթել աշխատավարձի բարձրացման համարԻրանի արտգործնախարարը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններիՔՊ–ն հրապարակեց քվեարկության արդյունքները. Հայտնի են հաջողակ 50 անձանց անուններըՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինիԱյսօրվանից սկսվում է Մեծ ՊահքըԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավորԴռները բացե´ք, գարուն է գալիս. Գագիկ ՍուրենյանՀայտնի են Ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոններն ու մեդալակիրներըՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ ՓաշինյանԱնչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետըՎրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասինՀայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն էՀրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված)Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՌուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղիՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԱնցկացվել է Հայաստան-ԵՄ երիտասարդական առաջին համաժողովըԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից
Հայաստան

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային կմնա նաև հունվարի 2-ը. փոփոխություն նախագծում

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է, որ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց. «Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»:

Այսպիսով` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նաև հունվարի 6-ը:

«Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունն առաջարկել էր հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային՝ նշելով, որ նախարարի խոսքում չլսեց որևէ գնահատական, կարծիք: Պատգամավորը հիշեցրեց, որ Մայր Աթոռը ևս առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը: Նա հետաքրքրվեց այս առաջարկի առնչությամբ կառավարության արձագանքով, վերաբերմունքով:

Նախարարը վստահեցրեց, որ ընդհանուր դիրքորոշումը ձևավորելիս հաշվի են առնում առաջարկները: Անդրադառնալով Մայր Աթոռի առաջարկներին՝ նախարարը վստահեցրեց, որ դա ևս մանրամասն քննարկել են: «Էկոնոմիկայի նախարարությունը նաև շատ կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, և նախագիծը քննարկվել է նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, այն փիլիսոփայությունը, որ դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ, որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ»,-ասաց Քերոբյանը՝ հիշեցնելով, որ հանձնաժողովում առաջարկները պետք է քննարկվեն և քվեարկվեն:

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի կարծիքով՝ Մայր Աթոռի կողմից ներկայացվող առաջարկները պետք է ջանասիրաբար քննարկման առարկա դառնան, դրանց էական նշանակություն տրվի: Նա հիշեցրեց, որ նման նախագիծը դեռ մշակվել էր 2017-2018 թթ՝ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից: «Սակայն, այդ նախագծի շրջանակներում էլ հաշվի էր առնվում մեռելոցի օրվա հետ կապված տրամաբանությունը և խորհուրդը: Հիմա այս պարագայում ինչու՞ է դրան այդպիսի դիմադրություն ցուցաբերվում, ինձ համար հասկանալի և ընդունելի չէ: Ինչ պետք է լինի, որ այսպիսի դիմադրություն դրա նկատմամբ ցուցաբերվի՝ առավել ևս պատերազմից հետո»,-ասաց պատգամավորը:

Նախարար Քերոբյանը, անդրադառնալով Վարդևանյանի՝ «առավել ևս պատերազմից հետո» արտահայտությանը՝ ասաց. «Հայտի հայտարարությունից անցել է ուղիղ 1 տարի: Դրա մեջ նշված է նաև 5 տարի ժամկետ՝ որոշակի գործողություններ անելու համար: Եվ ակնհայտ է, որ Հայաստանը պետք է այդ 5 տարվա մեջ մաքսիմալ ուժեղանա: Այդ տեսանկյունից «առավել ևս պատերազմից հետո» արտահայտությունը մենք ընկալում ենք, որ պետք է միայն հնարավորինս շատ աշխատել, ամրապնդվել, որպեսզի այն մարտահրավերները, որոնք կան, կարողանանք հաղթահարել: Մեր զոհված եղբայրների հիշատակը լավագույնս պատվելու եղանակը հզոր հայրենիք ունենալն է»:

«Հայաստան» խմբակցության առաջարկը նախարարը չընդունեց: Լրամշակված նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: