Հայաստանում փողոցների երթևեկությունը դարձել է մարդասպանության գոտի
Հայաստանում փողոցների երթեւեկությունը դարձել է մարդասպանության գոտի: Մի վթարի մասին տեղեկությունը չմարսած՝ մյուսն է տեղի ունենում, ու պարտադիր են դարձել ծանր, ողբերգական վթարները՝ զոհերով ու ծայրահեղ ծանր վիրավորներով: Ամենասարսափելին էն է, որ զոհերի ու վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները: Երթեւեկության կանոնների խստացումը, տեսախցիկների եւ արագաչափերի ավելացումը բացարձակապես ոչ մի օգուտ չեն տալիս ու չեն տալիս, որովհետեւ վարորդների եւ հետիոտնի հիմնական մասը պատասխանատվության զգացում չունի իր եւ դիմացինի հանդեպ:
Թքած ունեն իրենց եւ մյուսների կյանքի վրա, կարեւորը՝ չնկարվեն, չտուգանվեն, իսկ տեսախցիկից հետո թե ինչ կլինի, արդեն թքած: Քշում են, ոնց ուզում են, փողոցն անցնում են, ոնց ուզում են եւ որտեղով պատահի, առանց մտածելու, որ իրենց այդ անպատասխանատու քայլով կարող են խորտակել ոչ միայն իրենց, այլեւ ուրիշ, բարեխիղճ վարորդների եւ հետիոտնի կյանքը: Մարդ արդեն վախենում է փողոց դուրս գալ, ու կապ չունի՝ մեքենայով ես, թե ոչ:
Մկրտիչ Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...