Վանաձորի ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ. Հայտնի են համայնքապետի 10 թեկնածուները
Վանաձորում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 կուսակցություն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին կմասնակցի «Ասլանյան» դաշինքով ու կներկայանա ցուցակի առաջին համարով:
ԲՀԿ ցուցակը գլխավորում է Էդգար Բոջուկյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Հրանտ Այվազյանը, «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության» ցուցակը՝ Կարեն Էդարյանն է:
«Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Վազգեն Թորոսյանը, որը նախկինում եղել է ոստիկանության Վանաձորի Տարոնի, այնուհետև՝ Բազումի բաժնի պետը:
«Հայրենիք» կուսակցության թեկնածուն Վահե Դոխոյանն է:
Վանաձորի նախկին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը, որը նախկինում «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ) կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավարն էր եւ այդ ուժի ցուցակով էր նախորդ անգամ ընտրվել ավագանու անդամ, կգլխավորի «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» համամասնական ցուցակը:
«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Վանաձորում գործող «Դիետ» կաթնամթերք արտադրող ընկերության տնօրեն Արտավազդ Ալավերդյանը:
ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։
Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ «Նոր Վանաձոր» ժողովրդավարական կուսակցության ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ, Մամիկոն Ասլանյանի խորհրդական Արտյոմ Գրիգորյանը: Արտյոմ Գրիգորյանի գլխավորած կուսակցությունը, սակայն, ըստ ԿԸՀ կայքի, չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը