Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Հայաստան

ԶՄՊԿ բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոն ձեռք է բերել բաժնետոմսերի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը դատարանի կողմից քննարկվելուց ժամեր անց

Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա դրված արգելանքը վերացնելու մասին դատարանի որոշումից անմիջապես հետո՝ ժամեր անց, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես հայտնի է՝ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր, Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։

Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլև կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից հետո ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

Միխայիլ Զուրաբովի ղեկավարած «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ բաժնետոմսերը արգելանքից հանելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Արդյոք պատահականություն է, որ դատարանի որոշման մասին կողմը նախապես տեղյակ է եղել, քանի որ գործարքը կնքվել է հենց դատական նիստ օրը՝ հաշված ժամերի ընթացքում, թե՞ գործ ունենք քաղաքական կոռուպցիայի բացահայտ դրսևորման հետ հարցին, Օրբելյանը զերծ մնաց քաղաքական-իրավական մեկնաբանություն տալուց։ Սակայն նրա փոխանցած տեղեկությունները, թե ինչպիսի հրատապությամբ է դատարանը քննել բաժնետոմսերն արգելանքից հանելու միջնորդությունը, ավելի է ամրապնդում դատարանի որոշման վրա կողմնակի ազդեցության հավանականությունը։

Այսպես, փաստաբանի փոխանցմամբ, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը դատարան ներկայացվել է էլեկտրոնային տարբերակով՝ սեպտեմբերի 29-ին, ինչից մի քանի ժամ անց ստացել են հեռախոսագիր, էլեկտրոնային եղանակով ծանուցում՝ սեպտեմբերի 30-ին դատական նիստի վերաբերյալ, իսկ երբ փորձել են պարզել, թե ինչու է դատական նիստի օր նշանակվել հաջորդ օրը՝ նկատի ունենալով, որ օրենքով 15-օրյա ժամկետ է սահմանված, անհրաժեշտ է ողջամիտ ժամկետ՝ միջնորդությանը ծանոթանալու համար, պատճառաբանություն է բերվել օբյեկտիվ բացակայությունների վերաբերյալ։ Այդուհանդերձ, դատական նիստին ներկայացել են, նիստն սկսվել է մոտ մեկ ժամ ուշացումով՝ դիմումատուի ուշ ներկայանալու պատճառով։

«Դատական նիստն ավարտվել է ժամը 17։00-ից հետո, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ նշելով, որ պետք է մտքերը հավաքի և այլն։ Դատարանի որոշումը ստացել ենք հաջորդ օրը, բայց դատական նիստի օրն արդեն տարածվեց հաղորդագրությունը, որ բաժնետոմսերի նոր սեփականատերը 15 տոկոսը նվիրաբերել է կառավարությանը», - ասաց Արամ Օրբելյանը։


Նրա պարզաբանմամբ՝ քաղաքացիական գործերով որոշումներն այժմ չեն հրապարակվում դատական նիստերի դահլիճում, հրապարակվում են «Դատալեքս» համակարգում։ Տվյալ պարագայում որոշումը համակարգում տեղադրվել է հոկտեմբերի 8-ին, իսկ Զուրաբովի ներկայացուցչին որոշումն ուղարկվել է դատական նիստի հաջորդ օրը, սակայն «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն, փաստորեն, հենց նույն օրն է իմացել դատարանի որոշման մասին, որ հասցրել են անգամ գործարք կնքել։

«Դատական նիստն ավարտվել է ժամը 17։10-ի սահմաններում, իսկ ժամը 20։30-21։00-ի սահմաններում տարածվել է հաղորդագրություն, որ 60 տոկոսի սեփականատերը (այսինքն՝ այդ ընթացքում մեկ անձ արդեն պետք է հասցներ դառնալ 60 տոկոսի սեփականատեր) առաջարկել է կառավարությանը նվիրել 15 տոկոս բաժնետոմսերը, և կառավարությունն արդեն իսկ համաձայնել է ստանալ», - նշեց Օրբելյանը՝ հավելելով, որ հաջորդ օրվա ամսաթվով առկա է գործերից մեկով տեղեկանք, որով արդեն ՀՀ-ն՝ ի դեմս վարչապետի աշխատակազմի, հանդիսանում է 15 տոկոսի բաժնետեր։


«Այստեղ կա՞ կոռուպցիա, թե՞ ոչ, գործընթացն արա՞գ է եղել, թե՞ ոչ՝ չեմ ցանկանում գնահատական տալ, գնահատական կարող է տալ ցանկացածը», - նշեց Օրբելյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանում նման արագ գործընթաց վերջին ժամանակներում եղել է Սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ մեկ օրում փոխեցին Սահմանադրությունը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի 12, 5 տոկոսի սեփականատեր Միխայիլ Զուրաբովը նոր հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ին վաճառելու գործարքը և կիրառել անվավերության հետևանքներ։


Հայցադիմումը դատարան մուտքագրվել է հոկտեմբերի 10-ին, նույն օրը մակագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին։

Օրբելյանը չբացառեց, որ հետագայում կարող է քննարկվել նաև միջազգային արբիտրաժային դատարան դիմելու հարցը։ Հետագա գործընթացների հետ կապված հարցերը քննարկում են վստահորդների հետ։ Նա նշեց, որ ձգտում են արդարադատության՝ հայկական դատական ատյաններում, ինչը չի բացառում միջազգային իրավական պաշտպանության գործիքների կիրառումը։

Հարցին՝ արդյոք ԶՄՊԿ բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոյին վաճառելու գործարքով խախտվո՞ւմ են կոմբինատի մյուս բաժնետերերի, այդ թվում՝ Զուրաբովի իրավունքները՝ Օրբելյանը պատասխանեց, որ անձնավորել պետք չէ. «ԶԼՄ հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ երկու ռուս ձեռնարկատերերի վեճ է։ Այդպես չէ»։

Այդուհանդերձ, «Զանգեզուր Մայնինգ» ընկերության բաժնետերը գտնում է, որ խախտվել են իր իրավունքները և դրա համար էլ դիմել է դատարան․ խախտվել են առնվազն՝ նախապատվության իրավունքը և կոմբինատի գույքի, տվյալ դեպքում՝ բաժնետոմսերի վաճառքի կորպորատիվ իրավական կանոնակարգը։