Անհրաժեշտ է դիմադրել միջանցքը բացառելու համար. Վարուժան Գեղամյան
Եթե շատ պարզեցնենք առկա պատկերը, ապա կա երկու մրցակցող աշխարհաքաղաքական նախագիծ, որոնք իրար բացառում են և դրանց իրականացումից է կախված, թե ինչպիսին կլինի ամբողջ Եվրասիայում ուժերի դասավորությունը առաջիկա տասնամյակների համար։ Մեկը «Հյուսիս-հարավ» միջանցքն է, մյուսը՝ «Արևելք-Արևմուտքը», որն ավելի հայտնի է «Թյուրքական/ Զանգեզուի միջանցք» անունով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Վարուժան Գեղամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երկուսի իրականացման ետևում կանգնած են թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ տերություններ։ Երկուսն էլ անցնում են Հայաստանի տարածքով՝ մեկ հիմնական տարբերությամբ։
Եթե «Հյուսիս-հարավը» ճանապարհ է, որը հատում է մեր ողջ հանրապետության տարածքը և ըստ էության մեր դաշնակիցների հետ միասին մեզ նորից դարձնում է աշխարհաքաղաքական կշիռ ունեցող երկիր, ապա «Թյուրքական միջանցքի» իրականացման դեպքում մենք թուրքերին ենք հանձնում Սյունիքը, փակում Արցախի թեման, կտրվում Իրանից և վերածվում ավտոկայանատեղու, այսինքն՝ կորցնում որպես անկախ պետություն մնալու մեր բոլոր շանսերը՝ լիարժեք դառնալով թուրքական ազդեցության գոտի։
Պարզ պատկերը սա է։ Եթե չլինեին մեր կամքից անկախ մեզ հետ դաշնակցող պետությունները, ապա թուրքական կողմը վաղուց հասել էր արդյունքի, քանի որ անձամբ կապիտուլիանտն ու իր տգետների թիմը դեմ չեն թուրքերին դարձնել տարածաշրջանային գերտերություն։ Անհրաժեշտ է դիմադրել՝ միջանցքը բացառելու համար։ Ընդ որում՝ համազգային ջանքերով։
«Միջանցքային դիվանագիտության» շատ մանրամասների մասին խոսել եմ Groong -
Armenian News Networkի անգլերեն թողարկման մեջ (https://youtu.be/bXBycmvUyN8), որպեսզի Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ևս ըմբռնեն պայքարի շարունակակության անհրաժեշտությունը»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը