Նիկոլ Փաշինյանի մտերիմը, թաղեցին բնակարաններ է վաճառում
Խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի այն պնդմանը, թե Իջեւան քաղաքում էլ, Շուշիի նման, բազմաբնակարան շենքեր չեն կառուցվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Իջեւանում ձեւավորվել է բնակարանների առաջնային շուկան։ Իջեւան քաղաքի կենտրոնում , նախկին «Իջեւան» հյուրանոցը նորոգել, որպես բազմաբնակարան շենք ձեւափոխել է Ուկրաինայում բնակվող գործարար, Իջեւանում Նիկոլ Փաշինյանի թաղից սերված, 1970թ․ ծնված Անդրանիկ Ղազարյանը։ Ա․ Ղազարյանը եւ իր եղբայր, նույնպես Ուկրաինայում գործարարությամբ զբաղվող Ֆրունզե Ղազարյանը Իջեւանում բարեգործություններ են կատարել, քաղաքային զբոսայգում գտնվող մանկական խաղահրապարակ են կառուցել, այս տարվա մարտին Անդրանիկ Ղազարյանը աջակցել է Սիփան Փաշինյանի նախաձեռնությանը, Իջեւանում կանգառներ ձեւավորել։
Ըստ տեղեկությունների՝ Անդրանիկ Ղազարյանը «Իջեւան» հյուրանոցի նախկին սեփականատիրոջից ինն հարկանի հյուրանոցի շենքը գնել է 120 հազար դոլարով, սեփականատերը իմանալով, որ շենքի գնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանի թաղեցին է, նրա մտերիմը, շառից-փորձանքից հեռու մնալու համար գերադասել է ցածր գնով օտարել այն։ Ճշմարիտ է նաեւ այն, որ այդ շենքի դռները, պատուհանները նախկին տարիներին թալանել էին։ «Իջեւան» հյուրանոցը խորհրդային տարիներին Իջեւանի ամենագեղեցիկ շենքն էր։ Այն ապակեպատ էր։
Անդրանիկ Ղազարյանը ձեւափոխել է շենքի տեսքը, Իջեւանի կենտրոնում գտնվող շենքի ճակատային մասում օգտագործվել են բետոնե «բլոկներ», որոնք շենքի ճակատի տեսքը խաթարում են։ Շենքի նորոգման շինթույլտվությունը տրվել է 2019թ․ աշնանը, երբ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, այժմ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն էր։
Պարզ չէ, թե շենքի նորոգման նախագծում բետոնե միջնորմները նշվա՞ծ են եղել, թե՞ կառուցապատողը խախտել է շենքի կառուցապատման նախագիծը։ Շենքի ճակատին մեծ թվերով հեռախոսահամար է գրված։ Զանգահարեցի նշված բջջային հեռախոսահամարով եւ տեղեկացա, որ բազմաբնակարան շենքի ձեւափոխված հյուրանոցում վաճառվում են երկու եւ երեք սենյականոց բնակարաններ՝ քառակուսի մետրը 650 դոլարով։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...