Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

Ռուս օլիգարխը Հայաստանում հավակնում է 4-րդ մետաղական հանքին

Դատարանը Սուրեն Պապիկյանի հրամանն անվավեր է ճանաչվել:

Վարչական դատարանը սեպտեմբերի 28-ի որոշմամբ անվավեր է ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը: Այս մասին գրում է hetq.am-ը:

Դրանով, հիշեցնենք, 2020թ. օգոստոսին Պապիկյանը դադարեցրել էր «Պարամաունտ գոլդ մայնինգ» ընկերության ընդերքօգտագործման իրավունքը Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամասի համար:

«Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ում խոշոր բաժնեմասը պատկանում է Սոթքի ոսկու հանքավայրը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի հիմնական սեփականատիրոջը՝ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին՝ 49%:

Տրոցենկոն բոլորովին վերջերս դարձել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր և իր բաժնեմասի 15 տոկոսը նվիրել Հայաստանի կառավարությանը:

Տրոցենկոն 2012 թվականից ռուսական պետական նավթային «Ռոսնեֆտ» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Սեչինի խորհրդականն է եղել: Այնուհետև գլխավորել է «Ռոսնեֆտ»-ի դուստր Rosneft Overseas-ը, որը զբաղվել է ընկերության արտասահմանյան ակտիվների կառավարմամբ: Իսկ մինչ «Ռոսնեֆտ» գալը գլխավորել է պետական` Միացյալ նավաշինական կորպորացիան:

Տրոցենկոն այժմ գլխավորում է «АЕОН» կորպորացիան, որի մեջ մտնում են 3 տասնյակ տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերություններ, այդ թվում` երեք նավակառույց գործարան, երկու նավաշինական ընկերություն և 13 օդանավակայան: Կորպորացիայի խմբում է նաև միջազգային զբոսանավեր կառուցող Timmerman Yachts-ը: Ինչպես երևում է նրա գործունեության ոլորտներից, Ռ. Տրոցենկոն ՌԴ կառավարությանը շատ մոտ մարդ է:

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնեմասում մասնակցությունը և ՀՀ կառավարությանը նվիրաբերելու գործարքը Ռոման Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության միջոցով է իրականացվել: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վերջինս «Գեոպրոմայնինգ Արմենիա»-ին պատկանող ընկերություն է, 2021թ. սեպտեմբերի 30-ին ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60 % բաժնետոմսերը։

Ռուսաստանում հիմնադրված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի սեփականատերերը, ինչպես Հայաստանում, չեն երևում պաշտոնական ռեգիստրում: Այնտեղ ևս ՓԲԸ-ների ու ԲԲԸ-ների սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի չէ հանրությանը: Սակայն որոշ ընկերությունների փաստաթղթեր համադրելիս պարզ է դառնում, որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն Տրոցենկոյի վերահսկողության տակ է: Օրինակ` ընկերության տնօրեն Վիկտորիա Ալեքսանդրի Սոլդատովան ՌԴ-ում Տրոցենկոյին պատկանող ևս մեկ ընկերության տնօրեն է` ДИРЕКЦИЯ "МОРСКОЙ ПОРТ ИНДИГА".

2018-2020թթ. «Արդյունաբերական ընկերության» գլխավոր գործադիր տնօրենը Անդրեյ Բորիսի Կորնիլովն էր, որը բաժնեմաս ուներ "НОВАЯ КОЛХИДА" ընկերությունում: Այս ընկերության բաժնեմասն այնուհետև անցել է Տրոցենկոյի վերահսկողությանը:

«Արդյունաբերական ընկերությունը» Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել է ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող ընկերության 25% հասարակ (սովորական) բաժնետոմսերը: Դա 412,250.75 հատ հասարակ բաժնետոմս է, որից յուրաքանչյուրի անվանական արժեքը 20 հազար դրամ է: ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը:

ՀՀ կառավարությունն ի սեփականություն է ընդունել բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

Այդպիսով, Տրոցենկոն դարձել է Հայաստանում ամենամեծ մետաղական երկու հանքավայրերի` Սոթքի ոսկու հանքավայրի և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի խոշոր բաժնետերը: Նրան է պատկանում նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Իսկ Մեղրաձորը կդառնա 4-րդ հանքավայրը, որը կշահագործի ռուս միլիարդատերը:

«Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ում Տրոցենկոյի գործընկերները ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ու գործարար, «Կոնվերսբանկ» ՓԲԸ ընկերության հիմնադիր, բաժնետեր և խորհրդի նախկին նախագահ Սմբատ Նասիբյանն են: Վերջիններս իրենց մասնակցությունը «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ի բաժնեմասում ապահովում են լյուքսեմբուրգյան օֆշորում գրանցված AMGM ՍՊ ընկերության միջոցով, որտեղ Արզաքանցյանը 29 տոկոս բաժնեմասի սեփականատեր է, իսկ Նասիբյանը` 20%: