Արմեն Չարչյանի վիճակը կայուն վատ է, նրա մոտ բացի թոքաբորբից այլ հիվանդություն է ախտորոշվել
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի վիճակը կայուն վատ է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Նրա մոտ արդեն թոքաբորբ է ախտորոշվել։ Այսօր այցելել եմ, նաև բուժող բժշկի հետ եմ խոսել։ Համապատասխան հարցում եմ թողել, որպեսզի ինձ ընթացիկ էպիկրիզ տրամադրեն, թե այս ժամանակահատվածում նա, գտնվելով այնտեղ, ինչ հետազոտություններ է անցել և ինչ ախտորոշումներ կան։ Թոքաբորբից զատ այլ հիվանդություն է նաև ախտորոշված։ Վաղը կստանամ էպիկրիզը և ավելի մանրամասն կհրապարակեմ, թե էլ ինչ հիվանդության հետ գործ ունենք այս պահի դրությամբ»,- ասաց պաշտպանը։
Ինչ վերաբերում է դատական գործընթացին՝ Ալեքսանյանը նշեց, որ դեռ սպասում են։
«Մեր դատավորը, ում վարույթում գտնվում է գործը, արձակուրդում է։ Դրանով է երևի պայմանավորված, որ դեռ նիստ չի հրավիրում։ Չեմ կարող ասել՝ երբ կվերադառնա արձակուրդից և բնականաբար չեմ կարող ասել, երբ նիստ կհրավիրի»,- ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Չարչյանը շարունակում է բուժում ստանալ Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնում: Նա օգոստոսի 24֊ին տարել է սուր ինֆարկտ, ունի շաքարային դիաբետ և բարձր ինսուլին։ Խափանման միջոցը փոխելու հարցով նրա պաշտպանական կողմը երկու անգամ դիմել է դատարան, սակայն ապարդյուն։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):


















































Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել
Անձը պետք է անպայման ընկնի կոմայի մեջ, որ հասկանան լուրջ խնդրի հետ գործ ունեն. Չարչյանի փաստաբան
Օրենքը չի պարտադրում բոլոր մեղադրյալներին կալանավորել
Կտրուկ վատթարացել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը
Նիկոլն Արմեն Չարչյանին դանդաղ սպանում է. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները