Արմեն Չարչյանի պնդմամբ՝ իր նկատմամբ ԲԴԽ նախագահի ցուցումով քաղաքական հետապնդում է իրականացվում. Թագուհի Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Թագուհի Թովմասյանն այսօր այցելել է հիվանդանոցում գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին:
Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը ծանր է.
«Պրն Չարչյանը տեղափոխվել է էնդոկրինոլոգիական բաժանմունք՝ մոտ 20 բարձրության շաքարային դիաբետի տվյալներով, ինչը խիստ մտահոգիչ է, որովհետև նորմայով պետք է այն լիներ 6: Նրան Վարդաշեն ՔԿ տեղափոխել են ինֆարկտային վիճակից 9 օր անց, ինչը ևս անթույլատրելի է, քանի որ պրն Չարչյանը մոտ 20 օր գոնե իր բուժումը պետք է ստանար, սա շատ մտահոգիչ իրավիճակ է»,-ասաց Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը նաև հայտնեց, որ ԱՆ նախարարությունից որևէ մեկը չի տեսակցել Արմեն Չարչյանին.
«Ես կարծում էի, որ հաշվի առնելով Արմեն Չարչյանի առանցքային դերը բժշկական ասպարեզում, կարելի էր գոնե մարդկային ժեստ անել և տեսակցել նրան, բայց դա տեղի չի ունեցել»,-ասաց Թովմասյանը:
Պատգամավորը նաև հայտնեց, որ հանդիպման ընթացքում Արմեն Չարչյանը պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ անձամբ ԲԴԽ նախագահի կողմից.
«Արմեն Չարչյանն ասաց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում և խոշտանգում է իրականացվում, որը տեղի է ունենում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգարյանի ցուցումով: Նա տեղեկություն ուներ, որ մինչև իր վերաբերյալ վճռի կայացումը, Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է դատավոր Լուսինե Աբգարյանի հետ: Արմեն Չարչյանը շարունակում է պնդել, որ իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը կոնկրետ ուղղորդում ունի: Այս ամենը, ինչպես նաև Արմեն Չարչյանի ֆիզիկական վիճակը, ինձ հիմք են տալիս պնդելու և հայտարարելու, որ Արմեն Չարչյանը անհապաղ պետք է ազատ արձակվի և նրա խափանման միջոցի հարցը պետք է լուծվի, քանի որ կարող են տեղի ունենալ ամենաանցանկալի հետևանքները»,-ասաց Թագուհի Թովմասյանը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի