Դեմքով ճանաչելի զոհվածի մարմինը թողել են ամիսներով, հետո՝ ԴՆԹ-ով ճանաչել
Դեմքով ճանաչելի զոհվածի մարմինը թողել են ամիսներով, հետո՝ ԴՆԹ-ով ճանաչել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց զոհված զինծառայողի հայր, «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանը։
Ասրյանը հայտնեց, որ դեկտեմբեր ամսին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված զոհված զինծառայողների աճյունների վերջին նույնականացումը եղել է երկու շաբաթ առաջ։ Իսկ թե ինչն է պատճառը, որ նույնականացման արդյունքներն ուշ են ստացվում, Ասրյանը տեղեկացրեց, որ ԴՆԹ բոլորը շատ շուտ են հանձնել, անձամբ ինքը ԴՆԹ հանձնել է նոյեմբերի 12-ին։
«Պատճառաբանում են, որ շատ են մարմինները, շատ են ԴՆԹ նույնականացումները։ Չգիտեմ՝ միտումնավոր չեն ասում, թե ոչ։ Իմ որդու ԴՆԹ-ն, որը նույնականացվել էր, 15-20 օր չեն ասել, ընկերներս իմացել են, բայց չէին համարձակվել զանգել ինձ և ասել։ Նարանք էլ սպասում էին, որ պաշտոնատար անձինք ասեին, վերջիվերջո զանգեցին ասեցին, որ նույնականացում կա։ 15-20 օր մնացել է, չեն ասել և դա միայն իմ դեպքը չէ»,- նշեց Ասրյանը՝ հավելելով, որ դրա համար էլ ծնողները շաբաթական երկու-երեք անգամ գնում են Հերացի, ցուցակները հանում և ճշտում են։
«Հիմա, դա էլ հո մարտական գործողություններ չեն, գոնե այդտեղ մարդկային մոտեցում ցուցաբերեք։ ԴՆԹ-ով մարդ են ճանաչել, նույնականացում է եղել, որը դեմքով ճանաչելի է եղել։ Պատկերացնու՞մ եք՝ մարդը դեմքով ճանաչելի է։ Մեր տղաներից մեկը, որը մի քանի ամիս առաջ էր հուղարկավորել որդուն, այլայլված դեմքով եկել, ասում է՝ Արմեն, գնում եմ բոլորին կոտորեմ, զանգել ասել են՝ ԴՆԹ-ն համապատասխանում է, գնացել եմ, բացում ենք՝ ոնց որ երեխան քնած լինի։ Մարմինը հանվել է նոյեմբերի 8-9-ին»,- պատմեց Արմեն Ասրյանը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի