12 գորիսեցու մեղադրանք է առաջադրվել վարչապետի մեքենային ձվերով խփելու համար
Գորիսի 12 բնակիչների մեղադրանք է առաջդրվել Նիկոլ Փաշինյանի՝ Գորիս այցելությանօրը նրա մեքենային ձվերով խփելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Առավոտվանից մեղադրանքներ են ներկայացվում Գորիսի բնակիչներին, որոնց ես եմ պաշտպանում։ Այսօր 12 հոգու մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իբր Նիկոլ Փաշինյանի Գորիս կատարած այցի ժամանակ նրանք հարվածել են վարչապետի մեքենային։ Վաղը ևս ութ հոգու պետք է մեղադրանք առաջադրեն։ Ստացվում է 20 հոգի, և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ որպես իբրև թե կազմակերպիչն է և ինքն է ձվերը բերել»,- նշեց նա։
Պաշտպանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի զրահապատ մեքենային ձվով խփելու համար փորձագետի եզրակացության մեջ նշում է, որ հասցվել է 24 միլիոն դրամի վնաս։
«24 միլիոն դրամ փող են պահանջում որպես փոխհատուցում։ Իհարկե, իմ պաշտպանյալները ձվով չեն խփել մեքենաներին, բայց եթե անգամ նման բան է եղել, անհասկանալի է, թե ոնց կարող է պատճառվել այս չափի վնաս։ Ի միջի այլոց, մեղադրյալներից մեկն ասում է, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է, նրա հետ ծանոթ է եղել դեռ 2008 թվականից, և որ այցելության օրը, տեսնելով մեքենան, վանկարկել է «վարչապետ», բայց, փաստորեն, նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել»,- ասաց Արմեն Մելքոնյանը։
Արմեն Մելքոնյանը հավելեց, որ մեղադրյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային