«Ադրբեջանցիները ճանապարհներ են սարքում, խրամատներ փորում, խոսակցություններ ենք լսում, որ Սև լճի տարածքում շենք են սարքում՝ ձմեռելու համար». Խոզնավարի գյուղապետ
Թշնամին Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ճանապարհներ է կառուցում այն հատվածում, որտեղ մայիսի 12-ից առաջ է եկել։ Ըստ շրջանառվող լուրերի, թշնամին հենց առաջ եկած հատվածում ծանր տեխնիկա է բերել և լծվել հսկայական ճանապարհներ ու դիրքեր կառուցելու գործին։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանն ասաց, որ վերջին շրջանում Սև լճի տարածք չի բարձրացել և անձամբ չի տեսել, թե ինչ է այնտեղ կատարվում, սակայն իրեն լուրեր են հասել, որ թշնամին այդ տարածքում շինարարություն է անում։
«Ադրբեջանցիները ճանապարհներ են սարքում, խրամատներ փորում, խոսակցություններ ենք լսում, որ Սև լճի տարածքում շենք են սարքում՝ ձմեռելու համար։ Դե, ես այնտեղ չեմ բարձրացել, չեմ տեսել, ասել են։ Առանց այդ շինությունների էլ, մենք վտանգի մեջ ենք, չորս կողմից իրենք են կանգնած, եթե կանգնած են, ուրեմն դա մեզ համար վտանգ է։ Կոնկրետ գյուղի ուղղությամբ վերջին շրջանում թշնամին սադրանքի չի դիմում, իսկ Սև լճի տարածքում՝ չգիտեմ»,-նշեց Խոզնավարի գյուղապետը։
Նրա խոսքով, այսօր Սևի լճի այն տարածքում, որտեղ թշնամին է կանգնած՝ արդեն տարածքային խախտումներ են եղել, իրենց տարածքից խրամատներ փորելով եկել-հասել են ՀՀ տարածք։
«Մի 25-30 հեկտար վարելահող, թշնամին ասում է՝ իրենցն է, դրանցից որևէ մեկը չի կարողանում օգտվել։ Ճիշտ է, մերոնք այս կողմում են կանգնած, իրենք՝ այն, բայց դե, մեր տարածքում են»,-հավելեց Վարո Գրիգորյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Խոզնավարը, Գորիսը խմելու ջուր ստանում են հենց Սև լճից։
«Բարձունքում Սև լիճն է, միակ լիճն է, որտեղից ջուրը հասնում է մեզ, այնտեղից են աղբյուրները կառուցվում»,-եզրափակեց նա։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան