Նախկիններից գույք խլելը հեշտ չի լինելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով իշխանություններն ամրագրել են, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքը ենթակա է բռնագանձման, եթե, իհարկե, դատարանն ապացուցի դրա ապօրինի լինելը, սակայն այս օրենքին առնչվողների եւ պոտենցիալ «շահառուների» մեծ մասը վստահ է, որ ՀՀ օրենսդրության այլ սահմանումներն իշխանությանը թույլ չեն տալու հասնել ուզածին եւ խլել իրենց գույքը, եթե անգամ չկարողանան ապացուցել դրա ծագման օրինականությունը։
Բանն այն է, որ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Այս մասին ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածում: Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը: Գույքի բռնագրավման համար 30-ամյա վաղեմության ժամկետի սահմանումը հակասության մեջ է մտնում տարբեր իրավանորմերի հետ, որոնք կարող են վիճարկվել ՍԴ-ում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային