Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Բիզնես

Բենզինի թանկացման պատճառները դեռ ուսումնասիրվում են. Գեղամ Գևորգյան

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ համատարած թանկացումների պարագայում հանձնաժողովը լռություն է պահպանում, և հայտնի չեն թանկացումների պատճառները, չկա նաև հանրային լուրջ դժգոհություն, ինչն առաջ հաճախ կարելի էր լսել գների՝ անգամ 10 դրամով բարձրանալու դեպքում:

«Մենք վերջերս հրապարակել ենք վարույթի արդյունքները, լուռ չենք փաստորեն: Ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակվեց մեր երկրորդ պատասխանատվությունը, երբ որ մենք ձու արտադրող երեք խոշոր ընկերության պատասխանատվության ենթարկեցինք գերիշխող դիրքի չարաշահման համար: Ձեթի գնի բարձրացման ուսումնասիրությունները պարբերաբար հրապարակել ենք, ձվի գնի թանկացման մասով երկրորդ պատասխանատվության միջոցն ենք կիրառում: Մենք մեր աշխատանքը կատարում ենք, եթե տնտեսվարողները չեն համաձայնում, մտնում են դատարան: Այն շուկան, որտեղ կա կենտրոնացվածություն, միակ բանը, որ դեռևս վերջնական չենք հրապարակել, դա եղել է բենզինը, որը դեռ շարունակվում է, պրոցեսի մեջ է»,- ասաց Գևորգյանը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը ներկայացրեց, որ իրենք չեն զբաղվում գների կարգավորմամբ, միջամտում են միայն այն դեպքում, երբ տնտեսվարողն օգտագործում է իր գերիշխող դիրքը:

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ շուկայում կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, և միայն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից դեմպինգի կամ գների չհիմնավորված բարձրացման պարագայում մենք կարող ենք ինտերվենցիա ունենալ: Մնացածը շուկայական հարաբերություններում շուկան ինքն է որոշում գինը, ընդ որում, պարենի համաշխարհային գները ևս բարձրացել են, ամբողջ աշխարհում թանկացումներ են, թանկացել են նաև բեռնափոխադրումները, թանկացել է բենզինի և նավթամթերքի շուկան, նվազման միտումներ որոշ ապրանքների առումով կան, բայց մնացածը դեռևս կայուն է պահպանվում»:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի շենքի փոփոխության մասին, Գեղամ Գևորգյանն ասաց, որ իրենք չեն որոշում՝ ո՞ր շենքում աշխատել:

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չի որոշում որտեղ նստի, 50 մլն չենք տալիս, անկեղծ ասած, չգիտեմ, թե որքա՞ն ենք վարձակալության վճար տալիս, մեզ համար ընդհանրապես սկզբունքային չէ, թե որտեղ կգտնվի, որտեղ պետությունը կորոշի, այնտեղ: Սա պետական մարմին է, պետական մարմնի պարագայում պետությունը հոգում է ծախսերը: Երբ Գյուղատնտեսության նախարարությունը միացավ Էկոնոմիկայի նախարարության հետ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին պատկանող շենքը, որպեսզի երկու նախարարություն նստեն մի շենքում, վերցրեցին տվեցին Գյուղատնտեսության նախարարությանը, դրա փոխարեն մեզ հատկացրին այլ շենք»,- ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: