Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողությունները Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև Հայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիի Քննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերը Աշխարհի ամենամեծ փափուկ կապիկը Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերում Պատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերում Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո Պատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին Մեծ Բրիտանիայում ստեղծել են ստորաբաժանում թագավորի եղբոր դեմ մեղադրանքների հետաքննության համար Պատմության ամենահմայիչ օդերևութաբանական սարքերը Կրակոցներ հոկեյի խաղի ժամանակ. սպանվել է երեք մարդ

Մի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողություններըՀամագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջևՀայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիիՔննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերըԱշխարհի ամենամեծ փափուկ կապիկըՎրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերումՊատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերումՆրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո ԿապելոՊատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերինՄեծ Բրիտանիայում ստեղծել են ստորաբաժանում թագավորի եղբոր դեմ մեղադրանքների հետաքննության համարՊատմության ամենահմայիչ օդերևութաբանական սարքերըԿրակոցներ հոկեյի խաղի ժամանակ. սպանվել է երեք մարդՄահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ ԴյուվալըԳրենլանդիան ռազմավարական կղզի է ոչ միայն Երկրի, այլև տիեզերքի համարԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուս մարզիկների, այդ թվում՝ Եգորյանի նկատմամբՕլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջին տեղում Նորվեգիան էՉեմպիոնների լիգան վերադառնում է. մեկնարկում է անցումային փլեյ-օֆֆը. օրվա հանդիպումներըՀուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել էՔրեական ոստիկաններն առգրավել են մեկ կիլոգրամ 148 գրամ մարիխուանաՀռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականըԱրմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԳիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԴատարանը որոշել է պարտավորեցնել Եկեղեցուն՝ ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Տեր Արամի և Տեր Թադեի պաշտոնավարումըՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցերՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի. Երևանում և առանձին շրջաններում սպասվում են տեղումներՉինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրըՍաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետրոս ՂազարյանիԵրեխաները սոցցանցերում․ արդյո՞ք նրանք վտանգված ենԲանակցությունները կենտրոնացած են Թեհրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման վրաՌԴ նավատորմն ամենալավ երաշխիքն է ռուսական առևտրային նավերի անվտանգության համար. Նիկոլայ ՊատրուշևՇվեյցարիայում տարածաշրջանային գնացքը դուրս է եկել երթուղուցԲուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունԵվրոպան չի մասնակցի Ժնևում կայանալիք Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններինԼեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել ՌուսաստանըՌուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԿոյուղատարերից կեղտաջրերը լցվում է ավտոտնակներ ու շենքերի նկուղներՌԴ-ն, Իրանը և Չինաստանը նավեր են ուղարկել՝ Հորմուզի նեղուցում համատեղ զորավարժություններին մասնակցելուԲաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտելՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումըՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըԴպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթներըԱՍՀ նախարարությունը հորդորում է կենսաթոշակառուներին մինչև մարտի 5-ը որևէ բանկ ընտրել, հակառակ դեպքում պետությունն է անելու իրենց փոխարենԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համարԱրաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ (տեսանյութ)Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԽաղաղության խորհուրդը որոշ հարցերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ․ Թրամփ
Հայաստան

Ով է վերահսկելու կամ պատասխանատվության ենթարկելու ուսուցիչներին ու այլ ոլորտների աշխատակիցներին, եթե նրանք հրաժարվեն պատվաստվել և 14 օրը մեկ չթեստավորվել

Նոր ուսումնական տարի արդեն մեկնարկել է, սակայն այդ հակահամաճարակային որոշ կանոնների ու միջոցառումների մասին ArmDaily.am-ը շարունակում է ահազանգեր ստանալ։

Մասնավորապես ուսուցիչներից մի քանիսն ահազանգում էին, որ իրենք պատվաստվել են Sputnik V պատվաստանյութով, սակայն արդեն երկրորդ չափաբաժինը ստանալու ժամանակն է, մինչդեռ պոլիկլինիկաներում պատվաստանյութը հասանելի չէ։

ArmDaily.am-ին առողջապահության նախարարությունից պարզաբանեցին, որ Sputnik V պատվաստանյութի երկրորդ չափաբաժնի համար պակասող խմբաքանակն արդեն ներմուծվել է, մինչև շաբաթվա վերջ այն հասանելի կլինի պոլիկլինիկաներում։ «Ընդ որում՝ Հայաստան է ներմուծվել հենց երկրորդ չափաբաժնի համար պակասող խմբաքանակը։ Մենք ստացել ենք ճիշտ այնքան դեղաբաժին, որ անհրաժեշտ է երկրորդ չափաբաժնի պակասուրդը լրացնելու համար»։

Ուսուցիչներից շատերը նաև անհանգստություն են հայտնում կապված հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող կարգի առնչությամբ, առ այն, որ ի թիվս այլ ոլորտների ներկայացուցիչների՝ նաև ուսուցիչները պետք է կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն, կամ պատվաստված լինելու հավաստագիր։ Ուսուցիչները հետաքրքրվում են, որ եթե ուսուցիչը հրաժարվում է պատվաստվել, ապա ով և ինչ պատասխանատվության միջոց պետք է կիրառի, ով է իրականացնելու վերահսկողությունը։

Նախարարությունից տեղեկացրեցին, որ դա պետք է գործատուն որոշի, կամ միգուցե տեսչական մարմինը։ «Նախարարությունը պատժող կամ ստուգող մարմին չէ։ Նախարարությունը միայն ասում է, որ հիվանդությունը կանխարգելելու դեմ պայքարելու համար այս ճանապարհն ենք տեսնում, մենք միայն քաղաքականություն ենք մշակում։ Այսօրվա մեր մտահոգությունը գլոբալ համավարակն է, ամառվա սեզոնը նպաստեց փոքր ինչ թվային կրճատումներին, սակայն եթե տեսել եք ԱՀԿ-ի հայտարարությունը, որը մենք խուճապ չտարածելու համար անգամ չհրապարակեցինք, սակայն այդ հայտարարության մեջ ասվում էր, որ մարդկությանը 3 ամիս է մնացել, որովհետև գալիս է հերթական մեծ ալիքը, այսինքն կանխատեսումները լավատեսական չեն, ու նախարարությունը պետք է որոշակի քաղաքականություն մշակի՝ ելնելով իրավիճակից։ Այսինքն, գոնե մեծերը որ պատվաստված լինել, ուսուցիչները դասախոսները՝ ապա պաշտպանական շեմը որոշակի կմեծացվի ու քայլ առ քայլ կկարողանանք պայքարել հիվանդության դեմ՝ նվազեցնելու հիվանդացության դեպքերը։ Այսինքն, մեր խնդիրն է քայլեր ձեռնարկել, որպեսզի երրորդ ալիքը մեղմվի, չեմ ասում՝ վերանա, որովհետև տեսնում ենք, որ անգամ երբ օրինակ Վրաստանը փակել էր սահմանները՝ միևնույն է՝ հիվանդությունը տարածվում էր։ Հիմա մենք մատնանշել ենք ճանապարհը, բայց յուրաքանչյուր հիմնարկ ունի ներքին կանոնակարգերը, հենց այդ ներքին կանոնակարգերն էլ պետք է սահմանվեն պատասխանատվությունն ու սանկցիաները։ Ինչ վերաբերում է վերահսկողությանը՝ դրա համար էլ տեսչական մարմին կա»։

Մեզ ուղղվող հարցերից մեկն էլ վերաբերում էր նույն՝ 14 օրը մեկ կամ ՊՇՌ թեստ հանձնելուն, կամ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջին, բայց արդեն ուսանողների համար պարտադիր լինելուն։ Շատերի համար պարզ չէր, թե արդյոք այդ պահանջը տարածվում է նաև ուսանողների վրա։ Նախարարությունից մեզ կրկին վերահաստատեցին, որ վերջնական իրավական ակտում ուսանողների համար վերոհիշյալ պահանջը հանված է։ Շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում էր կայացվել, որ ուսանողների մասով պահանջը հանվելու է։