Գրենլանդիան ռազմավարական կղզի է ոչ միայն Երկրի, այլև տիեզերքի համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրությունը Գրենլանդիաի նկատմամբ արդեն դիտվում է ոչ միայն որպես քաղաքական քայլ, այլ՝ նոր տիեզերական մրցավազքի մաս։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար։ Քննարկումներ են եղել նաև Դանիաի հետ՝ այնտեղ նոր ռազմական օբյեկտներ ստեղծելու շուրջ, թեև պաշտոնական հաստատում չկա։
Գրենլանդիայում գտնվում է Pituffik Space Baseը (նախկին Thule Air Base), որը կարևոր դեր ունի հրթիռների և արբանյակների վերահսկման գործում։ Այսօր այն ԱՄՆ տիեզերական վերահսկման առանցքային կետերից է։ Կղզին կարևոր է նաև հրթիռների արձակման համար․ նրա աշխարհագրական դիրքը հարմար է արբանյակներ ուղեծիր դուրս բերելու համար, ինչի պատճառով այն դարձել է մեծ տերությունների ուշադրության կենտրոն։
Փորձագետների կարծիքով՝ Գրենլանդիան դարձել է պայքարի նոր գոտի, որտեղ միախառնվում են Արկտիկայի և տիեզերքի շահերը։ Սա ցույց է տալիս, որ տիեզերքի վերահսկման մրցակցությունը արդեն սկսվում է Երկրի վրա գտնվող տարածքներից։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները