Մի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողությունները
Կատարի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, դատապարտել Արևմտյան ափի տարածքների «պետական գրանցման» մասին Իսրայելի որոշումը: Հրեական պետությունը նաև ցանկանում է այդ տարածքներում հողային սեփականության իրավունքի գրանցման ընթացակարգեր հաստատել։
Արտգործնախարարների հայտարարության մեջ նշվում է՝ նման քաղաքականությունը վտանգավոր էսկալացիա է, որը կհանգեցնի լարվածության և անկայունության աճի ինչպես Պաղեստինի տարածքում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում. կամրապնդի Իսրայելի հսկողությունը և պաղեստինյան օկուպացված հողերի նկատմամբ անօրինական ինքնիշխանությունը:
Արաբական և իսլամական երկրների դիվանագետները կոչ են արել միջազգային հանրությանը՝ պատասխանատվություն ստանձնել և հստակ ու վճռական քայլեր ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունները խոչընդոտելու համար, ինչպես նաև թույլ չտալու, որ տարածաշրջանում խաղաղության ջանքերը ձախողվեն:
Իսրայելի որոշումը դատապարտել է նաև Եվրամիությունը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...