Պուտինը երկու օր շարունակ չի պատասխանել Փաշինյանի զանգերին
«Փաստ» թերթը գրում է. «Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները: Օգոստոսի 27-ին պաշտոնական երկու հաղորդագրություն տարածվեց. մեկով տեղեկացվում էր, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ մյուսով՝ որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այստեղ որևէ պատահականություն չկա, և իրականում ճանապարհը բացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Ավելին, մեր աղբյուրները հայտնում են, որ ճանապարհի փակվելուց անմիջապես հետո երկու օր շարունակ Նիկոլ Փաշինյանը փորձել է կապ հաստատել Պուտինի հետ, սակայն վերջինս զանգերին չի պատասխանել: Ռուսական քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ այդպիսով ՌԴ նախագահը Փաշինյանին մեկ անգամ ևս հասկացրել է, որ առանց իր միջնորդության սահմանային որևէ հարց լուծում չի կարող ստանալ, իսկ Ռուսաստանին որևէ կերպ շրջանցելն ուղղակի անմիտ գործողություն կլինի»։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում