«Հազարավոր տղաներ չտեսան իրենց 30-ը, բայց ես տեսա… տեսա ցավ, վիշտ, անզորություն…ստորություն, դավաճանություն»․ Լիլիթ Մուրադյանի գրառումը՝ նվիրված 30-ամյակին
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը երեկ նշել է իր 30-ամյակը, ինչի առթիվ նոր գրառում է կատարել։
Ինստագրամյան էջում հրապարակված ընտանեկան կադրում Լիլիթը պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի եւ դստեր հետ։ Նա կրում է ծաղկավոր պրինտով հագուստ, ցածրակրունկներ։ Լիլիթն արձակել է մազերը, նախապատվություն տվել՝ մեղմ շպարին։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել է․ «Ես արդեն 30 եմ, կամ ընդհամենը 30 եմ, իմ սիրելի Քամյուն կասեր « 30 лет, слишком молод чтобы быть старым, и слишком стар чтобы быть молодым », պահանջվեց մեկ տարի, որ ապրեմ 30, տեսա պատերազմ, հազարավոր տղաներ չտեսան իրենց 30-ը, բայց ես տեսա…տեսա ցավ, վիշտ, անզորություն…ստորություն, դավաճանություն։
Ես 30 եմ, մեծացա, իմաստացա և վերջապես գտա պատասխանը «ո՞վ եմ ես»։ 30-ում Աստծուց չես խնդրում, այլ շնորհակալ ես լինում, այո ես շնորհակալ եմ…ամեն ապրածս օրվա համար…»։
«Ուզում եմ անպայման խոսել տան մեծի մասին, առաջնեկի, շատ կարևոր թեմա է իմ կարծիքով, քանի որ հաճախ, անգամ չնկատելով, չգիտակցելով մենք նեղացնում ենք իրենց զգացմունքները։
Խոսքեր որոնք հնչում են օրվա մեջ տասնյակ անգամներ «զգույշ, կամաց, մի արա, հետո, ժամանակ չունեմ, մենակ խաղա, մի աղմկիր, մի թափիր, դու մեծ ես արդեն, հիմա չեմ կարող», մոռանում ենք, որ անկախ տարիքային տարբերությունից նրանք դեռ երեխա են, և ունեն մեր կարիքը ոչ պակաս փոքրից, ուզում են մեզ հետ շատ ժամանակ անցկացնել, իսկ մենք շարունակ խնդրում ենք իրենց սպասել, ես փորձում եմ հիմա ավելի ուշադիր լինել Անդրեայի նկատմամբ քան երբևէ, թող երկու րոպե բղավի Միքայելը, բայց Անդրեայի հարցն անպատասխան չմնա, փորձում եմ ավելի շատ լսել իր հարցերը, ավելի շատ ժամանակ անցկացնեմ իր հետ», - ավելի վաղ գրել էր Լիլիթ Մուրադյանը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...