Ո՞ր ոլորտների աշխատակիցները պետք է ամսական 2 անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն․պարզաբանում
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, թե որ ոլորտների աշխատակիցները պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն։
«Հարց. Ո՞ր ոլորտներին են վերաբերում Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանով սահմանված փոփոխությունները:
Պատասխան. Պահանջը սահմանվել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, փակ արտադրական տարածքների, գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, շինարարական հրապարակների, առևտրի իրականացման վայրերի, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների, հանրային սննդի օբյեկտների, hյուրանոցային տնտեսության օբյեկտների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի, նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների, ցամաքային ուղևորատար տրանսպորտի, տնտեսական գործունեության այլ տեսակներ իրականացնող կազմակերպությունների, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային կազմակերպությունների, օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների, մարզադպրոցների, դեղատների, հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար»,- գրված է առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...