«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է հանձնաժողովը վերանվանել Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով
«Հայաստան» խմբակցությունն Արցախի հարցով ԱԺ-ում նոր առաջարկությամբ է հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Արցախի հարցով ԱԺ որոշման նախագիծ է շրջանառության մեջ դրել, այն է՝ վերանվանել Արտաքին հարաբերությունների հարցերով մշտատական հանձնաժողովը եւ կոչել՝ Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ իշխանական մեծամասնությունը մերժեց Արցախի հարցով առանձին մշտական հանձնաժողով ստեղծելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ առաջարկությունը։
Ըստ Աժ նոր որոշման նախագծի, Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներում որևէ հիշատակում չկա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար կենսական և կարեւորագույն նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդրի լուծման հարցում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերակատարության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման, հայկական երկու հանրապետությունների միջև օրենսդրության մոտարկման և այլ հարցերի վերաբերյալ։ Եվրոպական ինտեգրման հարցերի, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների առկայության պայմաններում Արցախի Հանրապետության հետ հարաբերությունների շեշտադրումն ու դրանց զարգացումն ունի սկզբունքային կարևորություն՝ ընդգծելու համար նաև Հայաստանի Հանրապետության բացառիկ դերակատարությունն Արցախի խնդրի լուծման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման առումով։
2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Արցախի հարցում ստեղծվել է նոր իրավիճակ՝ Արցախին եւ Հայաստանին կանգնեցնելով նոր մարտահրավերների առջեւ։
Որոշման նախագիծն ընդգրկված է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում, հիմնական զեկուցողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...