General Motors-ն ավելի քան 73 հազար էլեկտրամոբիլ է հետ կանչել անսարքության պատճառով
Ամերիկյան General Motors ավտոմոբիլային ընկերությունը հետ է կանչում ավելի քան 73 հազար Chevrolet Bolt էլեկտրամոբիլ Կանադայից եւ ԱՄՆ-ից՝ մարտկոցների այրման սպառնալիքի պատճառով, ասվում է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«General Motors-ը կամավոր կերպով ընդլայնում է Chevrolet Bolt մակնիշի ավտոմեքենաների հետկանչը ՝ ընդգրկելով 2019 թվականի մնացած մասը եւ 2020-2022 թվականների բոլոր ավտոմեքենաները, այդ թվում Bolt EUV (Electric SUV) մոդելը: Հազվագյուտ դեպքերում այդ տրանսպորտային միջոցների համար ընկերությանը մատակարարվող մարտկոցները կարող են արտադրական երկու թերություն ունենալ, ինչը մեծացնում է այրման վտանգը»,- նշվում է կայքում:
Թերի մարտկոցների փոխարինման համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը 1 միլիարդ դոլար կկազմեն, հայտնել են ընկերությունում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...