Սիմոն Բաբայանն առաջադրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում
Փաստաբան Սիմոն Բաբայանն առաջադրվել է Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հարգելի գործընկերներ,
Այսօր առաջադրվել եմ որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու:
2006 թվականից պատիվ ունեմ լինելու փաստաբանական համայնքի անդամ, 2009 թվականից հանդիսացել եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, իսկ 2014 թվականից ղեկավարում եմ ՀՀ փաստաբանական դպրոցը:
Շուրջ տասներկու տարիների ընթացքում անմիջական մասնակցություն եմ ունեցել մեր ինստիտուտի պահպանման և զարգացման բարդ գործընթացին: Ձեզ հետ միասին հաղթահարել ենք փաստաբանության առջև կանգնած բազում մարտահրավերներ և սպառնալիքներ:
Այսօր փաստաբանությունն ակտիվ զարգացման շրջափուլում է: Տարիների ընթացքում Հայաստանում ներդրվել է հանրային պաշտպանության առանձնահատուկ կառուցակարգը, հիմնադրվել է Փաստաբանական դպրոցը, ստեղծվել են փաստաբանական գործունեությանն աջակցող տարբեր ստորաբաժանումներ (փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով, արագ արձագանքման հանձնախումբ, գիտավերլուծական կենտրոն, ակումբ և այլն): Փաստաբանների պալատի ստորաբաժանումների մոդելները միջազգային գործընկերների կողմից դիտարկվել են որպես օրինակելի: Տարիների ընթացքում մեր համայնքում ձևավորվել են ինստիտուտն ամրապնդող ավանդույթներ, մենք ունեցանք մասնագիտության օր:
Հասարակությունն օր-օրի ընկալում է փաստաբանի առաքելությունը, նրա դերը իրավունքների պաշտպանության գործում: Հանդիսանալով իրավական պետության արդարադատության համակարգի անփոխարինելի բաղադրիչ՝ փաստաբանական ինստիտուտն ամրագրվել է նաև երկրի Սահմանադրությամբ:
Մեր ինստիտուտի առջև ծառացող մարտահրավերներն այսօր էլ քիչ չեն և դրանք անհրաժեշտ է հաղթահարել:
Առաջադրվելով որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու՝ նպատակ ունեմ պահպանել ինստիտուտի նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումները և ձեզ հետ միասին զարգացնել այն»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...