Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ. եղանակը Հայաստանում
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում` օգոստոսի 15-20-ը` առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օգոստոսի 15-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին՝ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Օգոստոսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +34 +36:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +19, ցերեկը` +32 +34,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +9 +14, ցերեկը` +23 +28,
Լոռիում գիշերը +10+15, ցերեկը՝ +22 +26,
Տավուշում գիշերը՝ +12 +17, ցերեկը` +26+29,
Արագածոտնի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +23 +28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը` +33 +35,
Արարատում գիշերը` +16+20, ցերեկը` +33 +36,
Արմավիրում գիշերը՝ +16 +20, ցերեկը` +33 +36,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +16 +20, ցերեկը՝ +33 +36,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +31 +34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +25 +27,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +16 +21, ցերեկը՝ +31 +34:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը