Ալիևը չարախնդալով ասել է այն, ինչ մտածում են աշխարհի բոլոր պետությունների թե՛ ղեկավարները, թե՛ ժողովուրդները. Իշխանյան
Պարտությունից հետո հանդուրժել պարտության պատասխանատուին, դեռ մի բան էլ «ընտրություններով» լեգիտիմացնել, թե՛ պարտությունը, թե՛ պարտության պատասխանատուին, աներևակայելի է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Զայրանա՞լ, թե՞ սթափվել
Հայաստանի հանրությունը կարծես ցնցված և զայրացած է Ալիևի հսրցարույցից․
«Պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ բան, երբ պետությունը պարտության, կապիտուլյացիայի տարած ղեկավարը վերընտրվել է։ Դրանով և՛ հայ ժողովորդը, և՛ ՀՀ ղեկավարությունը ցույց են տվել, որ համակերպվել են պարտության հետ։ Հետևաբար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ՌԴ–ն ցանկանում զինել հայկական բանակը»։
Հարգելիներս, զուր եք զայրանում,կամ ձևացնում թե զայրացած եք։ Խոսքս վերաբերում է բոլոր այն գործիչներին, որոնք չնայած պարտությանը, շարունակում էին և են պաշտպանել պարտության պատասխանատուին և «ընտրությունները» համարել լեգիտիմ։ Թե՞ , չեք համարձակվում խոստովանել, որ Ալիևը ցավոք սրտի,միանգամայն ճիշտ է։ Ուղղակի Ալիևը չարախնդալով ասել է այն, ինչ մտածում են աշխարհի բոլոր պետությունների թե՛ ղեկավարները, թե՛ ժողովուրդները։ Այո՛, աշխարհում որևէ երկիր ապահովված չէ պարտությունից։ Բայց, պարտությունից հետո հանդուրժել պարտության պատասխանատուին, դեռ մի բան էլ «ընտրություններով» լեգիտիմացնել, թե՛ պարտությունը, թե՛ պարտության պատասխանատուին, աներևակայելի է։ Նորից եմ կրկնում․ողջ աշխարհն է զարմացած, իսկ տարբեր երկրների ղեկավարներ կամ չարախնդում են, կամ խղճում և արհամարհում և Հայաստանին և հայ ժողովրդին։
Սթափվելու և իշխանությանը հեռացնելու համար, կարծես արդեն շատ ուշ է, բայց ինչպես հայտնի ասացվածքն է ասում․ «Լավ է ուշ, քան երբեք» ։
Հարց է, կսթափվե՞նք, թե՞ կշարունակենք մնալ անարժանապատիվ ժողովուրդ, մնալով ողջ աշխարհի համար ծաղրուծանակի առարկա»,- գրել է նա։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...