«Ես որևէ պատճառ չունեմ մեր խմբակցության որևէ անդամի չվստահելու կամ նրանց դիրքորոշման վրա կասկածելու». Իշխան Սաղաթելյան
Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 12-ին հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևայի հետ:
Եվ թեպետ հաղորդագրության մեջ նշված չէր՝ ո՞ր խմբակցությունն է ներկայացնում Զեմֆիրա Միրզոևան, տեղեկացնենք, որ նա ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ է, որ դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված է օրենքով նախատեսված ազգային փոքրամասնությունների քվոտայով:
Ըստ աղբյուրի՝ Ալեն Սիմոնյանը պատգամավորին հորդորել է ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում: Միրզոևան էլ, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշել էր, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար:
ԱԺ-ից հայտնել էին նաև, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին և անհրաժեշտության դեպքում դրանց տալու օրենսդրական լուծում:
Այս տեղեկությունը, թերևս, ուշադրություն չէր գրավի, քանի որ երեկ ԱԺ-ից պարբերաբար լուսանկարներ ու ռելիզներ էին տարածվում Ալեն Սիմոնյանի ու ազգային փոքրամասնությունների քվոտայով պատգամավոր դարձած անձանց մասնակցությամբ, եթե չլիներ մի ուշագրավ հանգամանք:
Հայտնի է, որ Ազգային ժողովում ուժերի դասավորվածության այս հարաբերակցության պայմաններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը 1 ձայն է պակասում, որպեսզի վերջինս կարողանա կատարել Սահմանադրության փոփոխություն, և ըստ համառորեն տարածվող լուրերի՝ նրանք հույս ունեն այդ 1 ձայնի պակասը չեզոքացնել հենց Զեմֆիրա Միրզոևայի օգնությամբ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ խմբակցությունում տեղյակ են եղել, որ Զեմֆիրա Միրզոևան հանդիպելու է Ալեն Սիմոնյանի հետ և բացառել է, որ նշված պատգամավորին «Հայաստան» խմբակցությունից հանելու իշխանությունների փորձը կարող է պսակվել հաջողությամբ:
«Ես որևէ պատճառ չունեմ մեր խմբակցության որևէ անդամի չվստահելու կամ նրանց դիրքորոշման վրա կասկածելու: Եվ ընդհանրապես, խմբակցության ներսում միմյանց նկատմամբ խորը վստահություն կա»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...