Ադրբեջանցիների բեսպրեդելից տուժած հայը սորոսական թևի «իրավապաշտպանների» համար հետաքրքիր չէր. Վրթանեսյան
Պարզ է, որ ադրբեջանցիների անմարդկային արարքների մասին խոսելն ու հիշելը այդ օրակարգերին հակասում է, և ըստ այդմ ադրբեջանցիների բեսպրեդելից տուժած հայը սորոսական թևի «իրավապաշտպանների» համար հետաքրքիր չէր (նույն Չոմսկու ձևակերպմամբ՝ «անարժան զոհ» էր՝ unworthy victim)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«2003 թվականին ՀՀ մի քաղաքացի Վրաստան է գնում աշխատանք փնտրելու։ Այնտեղ ադրբեջանցիներն այս մարդուն բռնում են ու 14 տարի ստրկության մեջ պահում։
Իրական պատմություն է, մեկնաբանությամբ լինկը կդնեմ...
Ո՞վ է հիշում այս պատմությունը։ Տեսե՞լ եք սաքունց-մաքունցների որևէ հայտարարություն այս թեմայով, բողոքի ցույցեր, ասենք՝ Վրաստանի դեսպանության մոտ, տեսե՞լ եք իրավապաշտպանների աշխատանք այս հարցով։
Չեք տեսել, որովհետև չի եղել նման բան։
Հայաստանի այսպես կոչված «քաղաքացիական հասարակությունը», որը տասնամյակներով օրակարգեր է թելադրել երկրում, իրականում միշտ շրջանցել է այսպիսի թեմաները, «չի նկատել» դրանք, քանզի Հայաստանի «քաղհասարակության» (ավելի ճիշտ՝ իրենց օտարերկրյա պատվիրատուների) օրակարգում հայ-ադրբեջանական բարեկամություն քարոզելն էր ու միաժամանակ Հայաստանի պետական ինստիտուտների հանդեպ անվստահություն և ինքնակործան ատելություն հրահրելը (Չոմսկուն մի թեթև վերաշարադրելով՝ «manufacturing discontent», ահա սրանով էին զբաղված)։
Պարզ է, որ ադրբեջանցիների անմարդկային արարքների մասին խոսելն ու հիշելը այդ օրակարգերին հակասում է, և ըստ այդմ ադրբեջանցիների բեսպրեդելից տուժած հայը սորոսական թևի «իրավապաշտպանների» համար հետաքրքիր չէր (նույն Չոմսկու ձևակերպմամբ՝ «անարժան զոհ» էր՝ unworthy victim)։
Օտարի օկուպացիայից Հայաստանի ազատագրումը չի կարող սկսվել առանց իրապես հայաստանյան քաղհասարակություն ստեղծելու, որը կսկսի ձևակերպել և առաջ մղել հայաստանակենտրոն, ազգային օրակարգեր։
Հ.Գ. Հայաստան ասելով միշտ նկատի ունեմ Արցախը ներառյալ»,- գրել է Վրթանեսյանը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...