Հայտնի է, թե ով է տեղափոխվելու կառավարական առանձնատուն
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց: Նախագահ ընտրվելուց հետո նա վարչապետ Փաշինյանից տեղափոխվելու առաջարկ է ստացել։ Ի դեպ, կառավարական առանձնատներում ոչ բոլոր պաշտոնյաներին է իրավունք տրված բնակվելու։
Այստեղ, վարչապետից բացի, կարող են բնակվել նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը եւ վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ նախագահի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով:
Սակայն, որպես կանոն, Պռոշյան փողոցի առանձնատներ տեղափոխվում են Նիկոլ Փաշինյանի հրավերը ստացած անձինք։ Սիմոնյանի ընտանիքը, ամենայն հավանականությամբ, կբնակվի այն առանձնատանը, որտեղ հեղափոխությունից հետո կարճ ժամանակ բնակվեց Փաշինյանների ընտանիքը, ապա վերանորոգեցին Սերժ Սարգսյանին պատկանող առանձնատունը եւ այժմ բնակվում են այնտեղ։
2018-ից հետո, հիշեցնենք, ընդամենը 3 պաշտոնյա է բնակվել այստեղ՝ վարչապետը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ վարչապետի առաջարկությամբ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ի դեպ, Արարատ Միրզոյանի ընտանիքը դեռեւս շարունակում է մնալ կառավարական առանձնատանը եւ, ըստ ամենայնի, դուրս չի գա, քանի որ լուրեր կան, որ Միրզոյանն առաջիկայում կնշանակվի արտգործնախարար։
Եթե անգամ այլ պաշտոնի անցնի, ապա Փաշինյանի առաջարկով կարող է մնալ առանձնատանը, քանի որ նոյեմբերի 9-ի միջադեպը Միրզոյանն ամիսներ անց էլ չի կարողանում հաղթահարել, իսկ պահպանվող ամառանոցում իրեն ապահով է զգում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային