ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա եւս մեկով։ Սակայն խորհրդարանի մեծամասնությունը ոչ թե որոշել է ընդառաջել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքին եւ Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծել, որի մասին անցած շաբաթ հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, այլ որոշել է տրոհել արդեն գործող առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ու ձեւավորել 2 առանձին հանձնաժողով՝ առողջապահության հարցերով եւ սոցիալական հարցերով զբաղվող։
Նախագիծն ընդգրկված է առաջին նստաշրջանի օրակարգում եւ կքննարկվի առաջիկա օրերին։
«Այս կարգավորման հիմնական նպատակը նշված հանձնաժողովներից յուրաքանչյուրի նախնական քննարկմանը վերապահված օրենսդրական ակտերի քննարկման եւ խորհրդարանական վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է»,- իբրեւ թե հիմնավորել են ԱԺ իրավաբանները։
Իսկ իրականում, հանձնաժողովների թիվն ավելացնում են, որպեսզի, «օրենքի տառին համապատասխան», մերժեն ընդդիմության առաջարկը՝ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Սա խոսում է այն մասին, որ այս իշխանությունը լուծված է համարում Արցախի հարցը եւ որեւէ պարտավորություն այս առումով չի զգում։
Հիշեցնենք․ նախորդ խորհրդարանում գործում էր 11 հանձնաժողով, ԱԺ կանոնակարգ-օրենքով՝ հանձնաժողովների թիվը չի կարող գերազանցել 12-ը։ Նկատենք նաեւ, որ ութ ամիս է անցել պատերազմից, սակայն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից որեւէ մեկը ոտք չի դրել Արցախ։ Արցախի կարգավիճակի, անվտանգության եւ մնացյալ հարցերը մնում են անորոշ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային