Հեղուկ գազի շուկայում անբարեխիղճ մրցակցությունն ակնհայտ է․ կանխատեսվում են շղթայական թանկացումներ
Հեղուկ գազի եւ վառելիքի մյուս տեսակների շուկայի ուսումնասիրությունը վկայում է, որ անբարեխիղճ մրցակցությունն ակնհայտ է․ թանկացումները հանգեցրել են տաքսի ծառայությունների սակագների կտրուկ բարձրացմանը եւ շղթայաբար ազդելու են նաեւ մյուս ապրանքների գների վրա։
Հայաստանում հեղուկ գազի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճեց երեք տարի առաջ, երբ հանրապետություն սկսեցին ներմուծվել հեղուկ գազով աշխատող ավտոմեքենաներ։ Ներկայումերկրում շահագործվող ամվոտմեքենաների մոտ 15%-ը շահագործվում է հեղուկ գազով։ Հետաքրքրությունը պայմանավորված էր հանգամանքով, որ հեղուկ գազը սեղմվածի համեմատ ավելի էժան էր։ Արձանագրենք, որ գնային տարբերությունը երկու ապրանքատեսակի միջև ժամանակի ընթացքում սկսեց նվազել, և հեղուկ գազը մեկ տարում թանկացավ գրեթե 70%-ով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին ՀՀ է ներմուծվել 444.9 մլն դոլարի 2711 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքին դասվող բնական և հեղուկ գազ, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 3%-ով(2019թ.՝ 432.1 մլն դոլար)։
Հեղուկ գազ ՀՀ ներմուծվել է հիմնականում Ռուսաստանից՝ 374.5 մլն դոլարի, Իրանից՝ 68.3 մլն դոլարի և Իրաքից՝ 2.1 մլն դոլարի։
Համաձայն«Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ․ հունվար – հունիսին» վիճակագրական տեղեկագրի՝ փոխադրամիջոցների վառելանյութերի գները ս/թ հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել են 13.1%-ով, այդ թվում՝ դիզելային վառելիքինը՝ 47.1%-ով, բենզինինը՝ 59.2%-ովև այլ վառելանյութերինը՝ 6.7%-ով: Սակայն ներկայացված վիճակագրական ցուցանիշները թույլ չեն տալիս տեսնել թանկացումների իրական պատկերը, քանի որ հուլիսի տվյալները դեռևս հրապարակված չեն։
Եթե տարեսկզբին հեղուկ գազի մեկ լիտրը վաճառվում էր 180-190 դրամով, ապա այժմդրա արժեքը հասնում է 280 դրամի։ Միաժամանակ գնի բարձրացմանը զուգահեռ նկատվում է նաեւ հեղուկ գազի պակասուրդ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...