Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վատիկանը չի մասնակցի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը Գիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ Հայտնի են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկները Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը կարող է հանգեցնել նոր հակամшրտությունների․ Էրդողան Տեխաս և Օկլահոմա նահանգներում ավելի քան 6000 հեկտար անտառ է այրվում ՆԱՏՕ-ն ապահովում է իր բոլոր անդամների, նաև՝ ԱՄՆ-ի, անվտանգությունը ամբողջ Արկտիկայում, այդ թվում՝ Գրենլանդիայում ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 17-ից 18-ը Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Ուիթքոֆը հայտարարել է ժնևյան եռակողմ բանակցություններում նշանակալի առաջընթացի մասին Defence Cyber Marvel 2026․ Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում

Վատիկանը չի մասնակցի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանըԳիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներՀայտնի են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկներըԻսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը կարող է հանգեցնել նոր հակամшրտությունների․ ԷրդողանՏեխաս և Օկլահոմա նահանգներում ավելի քան 6000 հեկտար անտառ է այրվումՆԱՏՕ-ն ապահովում է իր բոլոր անդամների, նաև՝ ԱՄՆ-ի, անվտանգությունը ամբողջ Արկտիկայում, այդ թվում՝ ԳրենլանդիայումՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 17-ից 18-ըԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներՈւիթքոֆը հայտարարել է ժնևյան եռակողմ բանակցություններում նշանակալի առաջընթացի մասինDefence Cyber Marvel 2026․ Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտումՀրշեջ-փրկարարները մարել են Իջևանի գերեզմանատներից մեկի հարակից հատվածում բռնկված հրդեհըԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 6 մարզումՈւկրաինան փակել է «Դրուժբա» գազատարըԱյսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ ՍուրենյանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համարԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ ՎենսՀՀ ԱԳ նախարարի հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետԻրանը և Միացյալ Նահանգներն առաջընթաց են գրանցել Ժնևի բանակցություններում. Օմանի արտգործնախարարՀայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՌուսաստանից և Բելառուսից 10 մարզիկի թույլատրել են 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո․ AFPԳարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել էՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆԼոնդոնի Թագավորական ռազմաօդային ուժերի ակումբում ընդունելություն՝ նվիրված Հայկական բանակի 34-ամյակինԵՄ առաքելությունը Հայաստանում նոր ղեկավար ունիԱփսոսում եմ, որ չեմ խաղացել նրա գլխավորությամբ. ՏոտիՖուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. ՎինիսիուսԱկնթարթ, որը «հալեցրեց» համացանցըՄի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողություններըՀամագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի միջևՀայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիիՔննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերըԱշխարհի ամենամեծ փափուկ կապիկըՎրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերումՊատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերումՆրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո ԿապելոՊատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերինՄեծ Բրիտանիայում ստեղծել են ստորաբաժանում թագավորի եղբոր դեմ մեղադրանքների հետաքննության համարՊատմության ամենահմայիչ օդերևութաբանական սարքերըԿրակոցներ հոկեյի խաղի ժամանակ. սպանվել է երեք մարդՄահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ ԴյուվալըԳրենլանդիան ռազմավարական կղզի է ոչ միայն Երկրի, այլև տիեզերքի համարԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուս մարզիկների, այդ թվում՝ Եգորյանի նկատմամբՕլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջին տեղում Նորվեգիան էՉեմպիոնների լիգան վերադառնում է. մեկնարկում է անցումային փլեյ-օֆֆը. օրվա հանդիպումներըՀուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել էՔրեական ոստիկաններն առգրավել են մեկ կիլոգրամ 148 գրամ մարիխուանաՀռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականըԱրմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը
Հայաստան

Ո՞վ է կանգնած ՇՊՀ ռեկտորի հավակնություններ ունեցողի թիկունքում

Մինչ Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը գտնվում է արձակուրդում, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի պարտականությունները կատարող Նազելի Ավետիսյանն «ընկերուհիների» հետ նոր ինտրիգներ է հյուսում` բոլորին հավատացնելով, որ սեպտեմբերից բուհի ռեկտոր կնշանակվի ինքը՝ Նազելի Ավետիսյանը, գրում է 168.am-ը:

Ըստ Գյումրիում տարածվող լուրերի՝ այնուհետև Ավետիսյանն իր մի քանի համախոհներին կդարձնի «Սոցիալական գիտությունների և իրավունքի», «Հումանիտար գիտությունների և արվեստի», «Մանկավարժության» ֆակուլտետների դեկաններ:

Գյումրիում ասում են, որ Նազելի Ավետիսյանն ընդունելի կերպար է համարվում Փաշինյանի կառավարության համար, քանի որ հաշվի առնելով նրա աշխատանքային կենսագրությունն ու աշխատաոճը՝ շատ խոցելի կլինի և կկատարի իշխանության ցանկացած հակաօրինական հրահանգ:

Մեզ ասացին նաև, որ Նազելի Ավետիսյանը ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի մտերիմներից է և ամբողջովին կախման մեջ է նաև նրանից, քանի որ վերջինս բազմաթիվ կոմպրոմատներ ունի և նրա, և այն մարդկանց առնչությամբ, ովքեր հավակնում են պաշտոններ ստանալ ՇՊՀ-ում, եթե ռեկտոր կարգվի Նազելի Ավետիսյանը:

Շիրակի պետական համալսարանում բոլորը գիտեն, որ Նազելի Ավետիսյանը սերտորեն համագործակցում է նաև բուհի սորոսական ուսանողական խորհրդի նախագահի հետ:

Իսկ հիմա ամենահետաքրքիրը… 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Գյումրիում տարածված լուրերի, Նազելի Ավետիսյանը կարողացել է որդուն` Արմեն Մուրադյանին, անօրինական ճանապարհով հեռացնել երկրից:

Ըստ այդ նույն լուրերի՝ այդ ամենը կազմակերպել է նրա մտերիմ ընկերուհին՝ ՇՊՀ-ի Մանկավարժության ամբիոնի դասախոս Լիզա Հակոբյանը, ում դուստրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանի հարսն է: Շատ շուտով նա մեկնելու է ՌԴ, որտեղ կայանալու է որդու հարսանիքը, որը, ասում են, չի պատրաստվում վերադառնալ Հայաստան:

Գյումրիի մեր աղբյուրները հայտնում են, որ նույն Լիզա Հակոբյանն էլ իր խնամի Աբազյան Արմենի միջոցով բարեխոսում է իշխանությունների մոտ, որ հենց Նազելի Ավետիսյանին էլ ռեկտոր նշանակեն ՇՊՀ-ում:

«Ընդ որում` Նազելի Ավետիսյանը որդուն ու դստերը մի կերպ կարողացավ ավարտել տալ Շիրակի պետական համալսարանը` տարիներ շարունակ դասախոսներին աղաչելով գնահատականներ նշանակել: Աղջկան էլ կարողացավ ուղարկել Իտալիա սովորելու` չեզոքացնելով խելացի ուսանողներին»,- ասաց ՇՊՀ մոտ կանգնած մեր աղբյուրը:

Բուհ-ում և քաղաքում շատերն են ասում, որ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը կործանեց բուհ-ը, իսկ Նազելի Ավետիսյանը կդնի բուհ-ի տապանաքարը, եթե ռեկտոր նշանակվի:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ ևս 168.am-ը գրել էր այն մասին, որ ըստ բուհ-ում և քաղաքում շրջանառվող լուրերի` ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի դեմ քրեական գործ հարուցվելուց և դատարան ուղարկվելուց հետո կրկին ակտիվացել է ռեկտոր դառնալու վաղեմի երազանքներով ապրող, բուհ-ի պրոռեկտորի պարտականությունները կատարող Նազելի Ավետիսյանը:

Գրել էինք նաև, որ վերջինս ռեկտորի 2019 թվականի ընտրության մրցույթին ևս փորձել էր առաջադրվել որպես թեկնածու` ռեկտոր ընտրվելու պահանջներին չբավարարող փաստաթղթեր ներկայացնելով, սակայն նրա մասնակցությունը մերժվել էր: