Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժնևում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը Կիեւը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոնի» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել է Իրանում կրկին հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվել Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը Կաթնամթերքի արտադրամասի կաթ պարունակող արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է Տոկաևը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին ԱՄՆ-ում «Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ Իրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել Ադրբեջանը հաջողությամբ կառուցում է դեպի Հայաստան և Թուրքիա տանող երկաթգիծը Տարածքային հարցում առաջընթացի հասնելու լավագույն միջոցը Պուտինի հետ անձնական հանդիպումն է

Ժնևում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրըԿիեւը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմՄարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոնի» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոնՎիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել էԻրանում կրկին հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվելԱվստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքըԿաթնամթերքի արտադրամասի կաթ պարունակող արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել էՏոկաևը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին ԱՄՆ-ում«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄԻրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել Ադրբեջանը հաջողությամբ կառուցում է դեպի Հայաստան և Թուրքիա տանող երկաթգիծըՏարածքային հարցում առաջընթացի հասնելու լավագույն միջոցը Պուտինի հետ անձնական հանդիպումն էՎատիկանը չի մասնակցի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանըԳիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներՀայտնի են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկներըԻսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը կարող է հանգեցնել նոր հակամшրտությունների․ ԷրդողանՏեխաս և Օկլահոմա նահանգներում ավելի քան 6000 հեկտար անտառ է այրվումՆԱՏՕ-ն ապահովում է իր բոլոր անդամների, նաև՝ ԱՄՆ-ի, անվտանգությունը ամբողջ Արկտիկայում, այդ թվում՝ ԳրենլանդիայումՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 17-ից 18-ըԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներՈւիթքոֆը հայտարարել է ժնևյան եռակողմ բանակցություններում նշանակալի առաջընթացի մասինDefence Cyber Marvel 2026․ Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտումՀրշեջ-փրկարարները մարել են Իջևանի գերեզմանատներից մեկի հարակից հատվածում բռնկված հրդեհըԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 6 մարզումՈւկրաինան փակել է «Դրուժբա» գազատարըԱյսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ ՍուրենյանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համարԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ ՎենսՀՀ ԱԳ նախարարի հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետԻրանը և Միացյալ Նահանգներն առաջընթաց են գրանցել Ժնևի բանակցություններում. Օմանի արտգործնախարարՀայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՌուսաստանից և Բելառուսից 10 մարզիկի թույլատրել են 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո․ AFPԳարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել էՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆԼոնդոնի Թագավորական ռազմաօդային ուժերի ակումբում ընդունելություն՝ նվիրված Հայկական բանակի 34-ամյակինԵՄ առաքելությունը Հայաստանում նոր ղեկավար ունիԱփսոսում եմ, որ չեմ խաղացել նրա գլխավորությամբ. ՏոտիՖուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. ՎինիսիուսԱկնթարթ, որը «հալեցրեց» համացանցըՄի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողություններըՀամագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի միջևՀայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիիՔննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերըԱշխարհի ամենամեծ փափուկ կապիկըՎրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերումՊատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերումՆրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո ԿապելոՊատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին
Հայաստան

Նախընտրական տարում պետական համակարգում 7000 աշխատող է ավելացել. ինչքանո՞վ է սա կապված ընտրությունների հետ

Պետական հատվածում աշխատողների թիվն այս տարի զգալիորեն ավելացել է։ Մայիսի նախնական տվյալներով՝ այստեղ զբաղված է եղել 207 հազար 253 մարդ։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ պետական համակարգում զբաղվածների քանակն ավելացել է գրեթե 7000-ով, գրում է 168.am-ը։

Պաշտոնական տվյալներով՝ 2020թ. մայիսին այստեղ զբաղված էր 200 հազար 373 մարդ։

Դրանից մեկ տարի առաջ պետական համակարգում զբաղվածների քանակը քիչ էր նույնիսկ 200 հազարից։ 2019թ. մայիսին պաշտոնական վիճակագրությունը պետական հատվածում արձանագրել էր 199 հազար 842 աշխատող։

Թե ինչո՞վ է պայմանավորված այս տարի պետական համակարգում զբաղվածների թվի նման էական ավելացումը, դժվար է ասել։ Դժվար է ասել նաև, թե այն կապ ունի՞ ընտրությունների հետ, թե՞ ոչ։ Ամեն դեպքում փաստն այն է, որ ընտրությունների նախաշեմին պետական հատվածում շուրջ 7 հազարով ավելի շատ մարդ է զբաղված եղել, քան անցած տարվա նույն ամսին։

Պետական հատվածում աշխատողների քանակն այս տարվա մայիսին 2,5 հազարով ավելի է եղել նաև անցած տարվա վերջի համեմատ։ Սա արտառոց է նրանով, որ նախորդ 2 տարիներին նման միտում չի արձանագրվել։

Սովորաբար տարվա վերջին աշխատողների թիվը պետական հատվածում ավելանում է, սակայն մյուս տարվա սկզբին կրկին կրճատվում է։

Որպես օրինակ՝ նշենք, որ 2018թ. դեկտեմբերին պետական համակարգում զբաղված էր 206 հազար 727 մարդ։ Արդեն հաջորդ տարվա մայիսին նրանց թիվը նվազել էր և կազմել ընդամենը 199 հազար 842։

Նույնը եղել է նաև անցած տարի. 2019թ. վերջին պետական հատվածում կար 205 հազար 834 մարդ, 2020թ. մայիսին՝ 200 հազար 373 մարդ։

Միայն այս տարի է, որ հակառակ պատկերն է։ Մայիսին պետական համակարգում ավելի շատ աշխատող է հայտարարագրված եղել, քան անցած տարվա դեկտեմբերին։

 Բնականաբար, ավելի հայտարարագրված աշխատատեղերը կապ չունեն ստվերից դուրս գալու հետ։ Անիմաստ է նույնիսկ պատկերացնել, որ պետական համակարգում կան ստվերային աշխատողներ։

Ուստի պետք է ենթադրել, որ դրանք կամ նոր բացված աշխատատեղեր են, կամ աշխատատեղեր են, որոնք նախկինում թափուր են եղել։

Պետական հատվածում հայտարարագրված աշխատողների ավելացում արձանագրվել է տարբեր տեղերում, բայց աճն ակնհայտ է հատկապես 2 ոլորտում՝ կրթության և առողջապահության ու բնակչության սոցիալական սպասարկման։

Կրթության ոլորտում այս տարվա մայիսին 5 հազար 160-ով ավելի շատ հայտարարագրված աշխատող է եղել պետական հատվածում, քան անցած տարվա նույն ամսին։ Անցած տարի 99 հազար 840 էր, այս տարի դարձել է 105 հազար։

Համարենք, որ անցած տարի կրթության ոլորտում աշխատողների ցածր թիվը կապված էր համավարակի հետ։ Բայց այն անհամեմատ ավելի է նաև 2019թ.։ 2019թ. մայիսին կրթության ոլորտում զբաղված էր 100 հազար 803 աշխատող, այս տարվա մայիսին եղել է 105 հազար։

Աշխատատեղերի բավական կտրուկ փոփոխություն է եղել նաև առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում. անցած տարի գրանցված է եղել 26 հազար 392, այս տարի՝ 27 հազար 950 աշխատող։ Անցած տարվա մայիսի համեմատ՝ առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման պետական հատվածում գրանցված աշխատողների քանակն ավելացել է 1558-ով։

Աշխատեղերի փոփոխությունները գուցե սովորական երևույթ են, բայց այսպիսի կտրուկ տեղաշարժեր միշտ չէ, որ լինում են։

Ցանկացած պարագայում դա մտահոգվելու տեղիք է տալիս։ Պետական հատվածում աշխատատեղերի ավելացումը լրացուցիչ բեռ է բյուջեի վրա։ Դրանք աշխատատեղեր են, որոնք սնվում են պետության գրպանից։

Այսօր, երբ պետական բյուջեն ֆինանսական խնդիրներ ունի և ստիպված է մեծ քանակությամբ պարտքեր վերցնել՝ ճոխություն է պետական համակարգում աշխատողների ավելացումը։ Այն օպտիմալացման կարիք ունի, բայց օպտիմալացման փոխարեն՝ ուռճանում է։

Այնպես չէ, որ այդ խնդիրը նոր է առաջացել. պետական հատվածում միշտ էլ մեծ թվով մարդիկ են զբաղված եղել։ Չնայած դա հասարակության շրջանում մշտապես լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, բայց խնդիրը չի լուծվել։ Այսօր էլ մեծ թվով մարդիկ շարունակում են զբաղված լինել պետական համակարգում։

Համակարգն օպտիմալացնելու՝ այս իշխանությունների խոստումները նախորդ 3 տարում տարում ահա այսպես են իրականացվել. 2019թ. մայիսին պետական հատվածում զբաղված է եղել 199,8 հազար, 2020թ. մայիսին՝ 200,4 հազար, 2021թ. մայիսին՝ 207,2 հազար մարդ։

Սրանք պետական համակարգում հայտարարագրված աշխատատեղերի վերաբերյալ պաշտոնապես հրապարակված վերջին ամենաթարմ տվյալներն են։

Այդ տվյալները վկայում են, որ համակարգում ոչ մի օպտիմալացում էլ տեղի չի ունեցել։ Չնայած 2 տարի առաջ փոխվեց կառավարության կառուցվածքը, և որոշ նախարարություններ կրճատվեցին կամ միաձուլվեցին, դրանով չլուծվեցին համակարգի օպտիմալացման հետ կապված խնդիրները։ Այն շարունակում է ծանր բեռ լինել պետության վրա։

Թեև իշխանությունների պարագայում այդ բեռը գուցե և արդարացված է. պետական համակարգը լուրջ ռեսուրս է հատկապես ընտրությունների ժամանակ։ Վերջին խորհրդարանական ընտրությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին այդ ռեսուրսի կարևորությունը։

Պաշտոնական տվյալները վկայում են, որ պետական հատվածում զբաղվածները կազմում են հայտարարագրված աշխատողների գրեթե մեկ երրորդը։ Այս տարվա մայիսի նախնական տվյալներով, որը հրապարակել է պաշտոնական վիճակագրությունը, Հայաստանում գրանցված է եղել ընդհանուր առմամբ 647,2 հազար աշխատող։ Պետական հատվածում հայտարարագրված է եղել՝ 207,2 հազար, մասնավորում՝ շուրջ 440 հազարը աշխատող։

Նախորդ տարվա համեմատ՝ պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է աշխատատեղերի ավելացում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ՝ պետական հատվածում։ Մնում է հասկանալ, թե պետական հատվածում աշխատատեղերի այդպիսի աճն ինչի՞ արդյունք է եղել։