Ռուստամ Բադասյանը՝ ՊԵԿ նախագա՞հ
Հուլիսի 15-ին մենք լուր էինք գրել, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, դեռ ավելին, Հովհաննիսյանն իր ազատման մասին իմացել է նույն օրը առավոտյան, կառավարության նիստից առաջ, գրում է hraparak.am-ը :
Այսինքն` իր համար դա անակնկալ է եղել, որ պիտի ազատվի պաշտոնից: Մեզ նաև ասացին, որ Փաշինյանը զրույցում հատուկ շեշտել է, որ գոհ է ՊԵԿ նախագահի աշխատանքից և նրա հրաժարականը պայմանավորված է այդ տեղի համար ուրիշ մարդ ունենալու փաստով: Մի քանի օր է, մենք փորձում էինք իմանալ, թե այդ ում համար է վարչապետի պաշտոնակատարը այդպես հապճեպ տեղ ազատում, որ մի քանի օր՝ մինչև կառավարության ձևավորումը, չի ուզում սպասել: Այսօր մեզ ասացին, որ տեղը բացվում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի համար: Այս նշանակումը տարբեր շրջանակներում արդեն որոշված հարց են համարում, չնայած որ Էդվարդ Հովհաննիսյանը դեռ պաշտոնապես չի ազատվել աշխատանքից:
Հիշեցնենք, որ Բադասյանն արդեն աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում, նա 2018-2019 թվականներին եղել է ՊԵԿ նախագահի տեղակալ:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...
Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը