Ադրբեջանում վախեցել են «հայկական ուսապարկերից»
Ադրբեջանում իրարանցում է սկսվել վաճառքում հայտնված ուսապարկերի պատճառով. որոշ վախեցած գնորդների թվացել է, թե դրանք հայկական արտադրության են:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախօրեին սոցցանցերում շրջանառվել էին Bravo սուպերմարկետների ցանցում վաճառքի հանված անսովոր ռազմական ուսապարկի լուսանկարները: Մեկնաբանություններում որոշ օգտատերեր նշել էին, որ ուսապարկը պատրաստված է նույն նյութից, որից կարվում է հայկական բանակի համազգեստը: Բացի այդ, որոշ հատկապես ուշադիր մեկնաբանողներ պայուսակի ասեղնագործ էմբլեմի վրա տեսել էին Արարատ լեռը:
Իրավիճակը պարզելու համար haqqin.az-ի թղթակիցներն օրվա ընթացքում ապարդյուն փորձում էին կապ հաստատել Bravo-ի պաշտոնական ներկայացուցիչների հետ: Բացի այդ, լրագրողները նկատել են, որ այդ ուսապարկերն օպերատիվ կերպով հանվել են վաճառքից: Bravo սուպերմարկետների ցանցը հատուկ հայտարարություն է տարածել, որում հաստատում է, որ այդ ուսապարկերը հանվել են վաճառքից: «Մենք կցանկանայինք պարզություն մտցնել Mountain Sport ուսապարկերի հետ կապված իրավիճակում, որոնք վաճառվում էին մեր ցանցում: Այդ ուսապարկերն արտադրվում են Չինաստանում եւ տեղական մատակարարի միջոցով են բերվել մեր շուկաներ: Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ մենք դրանք հանել ենք վաճառքից եւ վերադարձրել մատակարարին: Շնորհակալություն ըմբռնման համար»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ադրբեջանն այսպես է պատրաստվում հաղորդակցությունների բացմանը տարածաշրջանում:
Աղբյուր՝ NEWS.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...
Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը