Արարատ Միրզոյանը խոր դեպրեսիայի մեջ է․ հավանաբար ինչ-որ պահի կհեռանա թիմից
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, ով հաջորդ խորհրդարանում, քաղաքական թիմի որոշմամբ, այլեւս չի զբաղեցնի ԱԺ խոսնակի պաշտոնը, խոր դեպրեսիայի մեջ է՝ վիրավորված է իր հանդեպ վերաբերմունքից։ Նա չի ընդունում որեւէ պաշտոնի առաջարկ, իսկ առաջարկել են արտգործնախարարի, ցանկացած որեւէ երկրում դեսպանի պաշտոնները։
Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստում Փաշինյանը Միրզոյանին եւս մեկ անգամ արտգործնախարարի պաշտոնն առաջարկելուց եւ մերժում ստանալուց հետո տեղում որոշում է կայացրել, որ Արմեն Գրիգորյանը կդառնա արտգործնախարար։ Ապա նրա տեղը՝ ԱԱԽ քարտուղարի պաշտոնն է առաջարկել Միրզոյանին, բայց վերջինս դա էլ է մերժել։ Նրա շրջապատում կարծում են, որ գուցե վայր չդնի մանդատը, սակայն դժվար թե հաճախի ԱԺ նիստերին եւ ինչ-որ պահի հեռանա թիմից։
Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանի նախագահի պաշտոնում ՔՊ-ն ընտրել է Ալեն Սիմոնյանին։ Խոսվում է նաեւ, որ Լենա Նազարյանը նույնպես չի վերցնի մանդատը․ մի կողմից՝ «սիրուն չի», որ մի ընտանիքից 2 հոգի մանդատ ունենա, իսկ նրա ամուսինը՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Նարեկ Բաբայանը, պատգամավոր է դարձել։ Մյուս կողմից՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնից նրան գահընկեց արեցին, եւ նա մտածում է սեփական բիզնես գործունեություն ծավալելու մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ