Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժնևում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը Կիեւը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոնի» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել է Իրանում կրկին հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվել Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը Կաթնամթերքի արտադրամասի կաթ պարունակող արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է Տոկաևը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին ԱՄՆ-ում «Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ Իրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել Ադրբեջանը հաջողությամբ կառուցում է դեպի Հայաստան և Թուրքիա տանող երկաթգիծը Տարածքային հարցում առաջընթացի հասնելու լավագույն միջոցը Պուտինի հետ անձնական հանդիպումն է

Ժնևում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրըԿիեւը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմՄարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոնի» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոնՎիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել էԻրանում կրկին հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվելԱվստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքըԿաթնամթերքի արտադրամասի կաթ պարունակող արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել էՏոկաևը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին ԱՄՆ-ում«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄԻրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել Ադրբեջանը հաջողությամբ կառուցում է դեպի Հայաստան և Թուրքիա տանող երկաթգիծըՏարածքային հարցում առաջընթացի հասնելու լավագույն միջոցը Պուտինի հետ անձնական հանդիպումն էՎատիկանը չի մասնակցի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանըԳիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներՀայտնի են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկներըԻսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը կարող է հանգեցնել նոր հակամшրտությունների․ ԷրդողանՏեխաս և Օկլահոմա նահանգներում ավելի քան 6000 հեկտար անտառ է այրվումՆԱՏՕ-ն ապահովում է իր բոլոր անդամների, նաև՝ ԱՄՆ-ի, անվտանգությունը ամբողջ Արկտիկայում, այդ թվում՝ ԳրենլանդիայումՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 17-ից 18-ըԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներՈւիթքոֆը հայտարարել է ժնևյան եռակողմ բանակցություններում նշանակալի առաջընթացի մասինDefence Cyber Marvel 2026․ Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտումՀրշեջ-փրկարարները մարել են Իջևանի գերեզմանատներից մեկի հարակից հատվածում բռնկված հրդեհըԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 6 մարզումՈւկրաինան փակել է «Դրուժբա» գազատարըԱյսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ ՍուրենյանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համարԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ ՎենսՀՀ ԱԳ նախարարի հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետԻրանը և Միացյալ Նահանգներն առաջընթաց են գրանցել Ժնևի բանակցություններում. Օմանի արտգործնախարարՀայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՌուսաստանից և Բելառուսից 10 մարզիկի թույլատրել են 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո․ AFPԳարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել էՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆԼոնդոնի Թագավորական ռազմաօդային ուժերի ակումբում ընդունելություն՝ նվիրված Հայկական բանակի 34-ամյակինԵՄ առաքելությունը Հայաստանում նոր ղեկավար ունիԱփսոսում եմ, որ չեմ խաղացել նրա գլխավորությամբ. ՏոտիՖուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. ՎինիսիուսԱկնթարթ, որը «հալեցրեց» համացանցըՄի շարք երկրներ քննադատել են Արևմտյան ափում Իսրայելի գործողություններըՀամագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի միջևՀայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիիՔննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերըԱշխարհի ամենամեծ փափուկ կապիկըՎրաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել Ձմեռային օլիմպիական խաղերումՊատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերումՆրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո ԿապելոՊատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին
Հայաստան

Քաղաքական հայացքների համար «չագուճո՞ւմ» եք երկրի տնտեսության ողնաշարը՝ հանքարդյունաբերությունը

 

Պղնձի և մոլիբդենի հանքանյութի արտահանման վրա պետական տուրք դնելը և շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պետական բյուջեի եկամուտներն ավելացնելը «հիմնավորում» եք եկամուտների արդար բաշխման, գերշահույթները առավել մեծ չափերով հարկելու և սոցիալական բազում նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությամբ։ Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպիսով հարցերը․

1․ 2020 թվականի հունվարի 1-ից ինչու՞ վերացրեցիք հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը՝ եկամտահարկի պրոգրեսիվ հարկումը և նվազեցրիք շահութահարկի դրույքաչափը, եթե արդար բաշխման կողմնակիցն եք։

2․ Ինչու՞ այդպես էլ չներդրեցիք «շատից հարաբերականորեն շատ, քչից՝ քիչ» սկզբունքի հիման վրա գործող փրոգրեսիվ շահութահարկի համակարգ, եթե արդար բաշխման կողմնակիցն եք։

3․ Տնտեսության այլ ոլորտներում, որտեղ տնտեսվարողները ստանում են գերշահույթներ նաև նրա համար, որովհետև հանգրվանել են ձեր նախընտրական ցուցակում կամ քաղաքական խմբակում, ինչու՞ չեք ավելացնում հարկային բեռը, եթե արդար բաշխման և ժողովրդավարության կողմնակիցն եք։

4․ Պետական տուրք սահմանելու և պղնձի արդյունահանման ոլորտի հարկային բեռն էապես ավելացնելու օրինագծին զուգահեռ ինչու՞ չեք ներկայացրել սոցիալական և համայնքայի համաչափ զարգացման որևէ նոր ծրագիր, որը կֆինանսավորվի 200 միլիոն դոլարի չափով սպասվող բյուջեի լրացուցիչ մուտքերից, եթե մտածում եք ժողովրդի սոցիալական խնդիրների լուծման և կյանքի որակը բարելավելու մասին։

Փոխարենը արտահերթ ռեժիմով զուգահեռ ընդունում եք տրամագծորեն հակառակ օրինագիծ, որով ավելացնում եք ձեր փայ եկամուտներն՝ ամսական 200 հազար դրամի չափով։

5․ Էլ չե՞ք կարողանում ավելացնել պետական պարտքը և դրա միջոցով ընթացիկ պետական ծախսերի ֆինանսավորումը՝ թոշակ, նպաստ, պետական աշխատավարձ և ամենակարևորը՝ բարձրաստիճան ապիկարների պարգևատրումներ․․․

Հիշեք՝ պետական պարտքն գերազանցում է 9 միլիարդ ԱՄՆ դոլարը, անցել է ՀՆԱ-ի 65 տոկոսից, երկիրը մտցրել եք պարտքային ճգնաժամի բարձր ռիսկի գոտի։

6․ Քաղաքական հայացքների համար «չագուճում» ե՞ք երկրի հյուծվող տնտեսության ողնաշարը՝ հանքարդյունաբերությունը և արդեն անցել եք բացահա՞յտ հարկային տեռորի։

Փաստորեն․ դուք նորից խաբում եք, տարածում եք հերթական սուտը՝ ժողովրդահաճո նույն փնթի փաթեթավորմամբ։

Իսկ այս ընթացքում մեր երկրի տնտեսական ազատ անկումը շարունակվում է, կապիտալի փախուստն էլ ահագնանալու է»։